Տորֆավանի մանկապարտեզի ննջասենյակի կառուցում
Յուրաքանչյուր՝ անգամ փոքրիկ, հանգանակությունն այս փոքրիկներին ու իրենց մայրիկներին լիարժեք կյանքով ապրելու հնարավորություն կընձեռի։
Տորֆավան և Վանեվան գյուղերի շուրջ 30 փոքրիկները կշարունակեն հաճախել մանկապարտեզ, իսկ իրենց մայրերը կկարողանան աշխատել։
Վարդենիս խոշորացված համայնքի Տորֆավան բնակավայրի մանկապարտեզ հաճախում է հենց Տորֆավանի և հարևան Վանևանի 30 երեխա։ Մանկապարտեզը, որը բաղկացած է մեկ ընդհանուր սենյակից, կառուցել է 2022 թ.-ին «Կամրջակ» սոցիալ-բարեգործական կազմակերպության (Kamrjak Charitable NGO) կողմից։
ՀՀ-ում գործող մանակապարտեզների նորմերով փոքրիկները չեն կարող խաղալ և քնել նույն սենյակում: Քանի որ Տորֆավանի մանկապարտեզը չունի երկու առանձին սենյակ, այն այժմ փակվելու վտանգի տակ է։ Անհրաժեշտ է շենքի հետևի հատվածում ընդլայնել տարածքը՝ կառուցելով առանձին ննջասենյակ։