Image
DSIK training

Միկրոձեռնարկատիրական վարժություն մեր շահառուների համար

Image
Micro-entrepreneurial exercise

2021 թ․-ին DSIK հայաստանյան գրասենյակի (German Sparkassenstiftung Armenia) հետ հուշագիր կնքեցինք «Հարավային Կովկասում և Ուկրաինայում գյուղական ֆինանսների և ձեռներեցության խթանում՝ հանուն ՓՄՁ կայուն զարգացման» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից։

Image
Micro-entrepreneurial exercise

Հուշագրի համաձայն՝ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության աշխատակազմի համար Աղվերանում կազմակերպվեց «Միկրոձեռնարկատիրական վարժության» (MBG) և «Ֆերմերային ձեռնարկատիրական վարժության» (FBG) մեկ փորձնական, ինչպես նաև դասընթացավարների վերապատրաստման երկու դասընթաց։ Նպատակն էր «Շեն» ԲՀԿ-ի վերապատրաստված մասնագետներին հնարավորություն ընձեռել անցկացնելու դասընթացներ՝ «Միկրոձեռնարկատիրական վարժության» (MBG) և «Ֆերմերային ձեռնարկատիրական վարժության» (FBG) միջոցով շահառուներին ապահովելով իրենց գյուղատնտեսական և միկրո բիզնեսը հաջողությամբ կառավարելու և զարգացնելու հիմունքներ:

2022 թվականի ապրիլի 15-ին DSIK Հայաստանը «Շեն» ԲՀԿ-ին հանձնեց Ֆերմերային ձեռնարկատիրական վարժության և Միկրոձեռնարկատիրական վարժության հավաքածուներ 180 շահառուների համար դասընթացներ իրականացնելու համար: Ծրագրի շահառուներ են հանդիսանում ֆերմերային կոոպերատիվները, գյուղատնտեսական ՄԿՈՒ հաստատությունների ուսանողները, միկրո և փոքր ֆերմերները և գյուղական վայրերի ձեռնարկատերերը։

Image
Micro-entrepreneurial exercise

Հուլիսի 6-8-ը «Շեն»-ի աշխատակիցները Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողներից 16-ի համար անցկացրեցին «Միկրոձեռնարկատիրական վարժություն» թեմայով դասընթացը։ Մասնակիցները սովորեցին ինչպես հիմնել, զարգացնել փոքր ձեռնարկություն, այնպես էլ հասկանալ շուկայի ընթացքն ու մրցակցությունը։ Նաև ծանոթացան տնտեսագիտական, ֆինանսական, մարքետինգային առանցքային հասկացություններին, սովորեցին կիրառել հաշվապահական և ֆինանսական պարզ գործիքներ և այլն։
Դասընթացն անցավ բուռն քննարկումներով և ուսանողների ակտիվ մասնակցությամբ։ Նրանք շատ ոգևորված էին ստացած գիտելիքներով և մատուցման ձևով։ Դասընթացի ավարտին մասնակիցներից 14-ն ստացան հավաստագրեր։

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել