Image
Kindergarten Renovation in Ayrum

Այրումի մանկապարտեզի վերանորոգում

|
Այրում, Տավուշ

Այրումի մանկապարտեզը հնարավորություն կունենա 4րդ խումբը բացելու ևս 21 երեխաների համար Այրումից և հարևան Լճկաձոր գյուղից, ինչպես նաև կունենա ճաշասենյակ ու պետական չափոփոշիչներին համապատասխանող խոհանոց։

0%
31000 EUR

Այրումի 14 և հարևան Լճկաձոր գյուղից 7 երեխա զրկված է մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից, քանի որ Այրումի մանկապարտեզի շենքի նորոգված հատվածը բավարար չէ նոր երեխաներ ընդունելու համար։

Տավուշի մարզի Այրումի մանկապարտեզը կառուցվել է նախորդ դարի 60-ական թվականներին։ 2020 թվականին մասնակի վերանորոգվել է Վորլդ–Վիժըն Հայաստանի և համայնքի միջոցներով: Այս պահի դրությամբ մանկապարտեզի նորոգված հատված է հաճախում 89 երեխա՝ երեք խմբով: Մանկապարտեզ են հաճախում նաև Լճկաձոր գյուղի երեխաները, քանի որ այնտեղ նախադպրոցական կրթության որևէ կառույց չկա։

Մանկապարտեզի շենքի մյուս հատվածը նորոգելու պարագայում հնարավոր կլինի բացել չորրորդ խումբը վերը նշված 21 երեխայի համար։ Ավելին, այդ հատվածում կտեղակայվի մանկապարտեզի ճաշասենյակը, որ այս պահին մանկապարտեզում գոյություն չունի, ինչպես նաև նոր խոհանոց։ Մանկապարտեզի ներկայիս գործող խոհանոցն զբաղեցնում է 4 մ² տարածք, որն ըստ սանիտարահիգիենիկ կազմակերպությունների արձանգրության չի համապատասխանում պետական չափորոշիչներին։

Մանկապարտեզի չգործող հատվածի վերանորոգմանն աջակցելու խնդրանքով դիմելով «Շեն» ՀԿ-ին՝ համայնքը պատրաստակամություն է հայտնել 20%-ի ներդրում կատարել ունեցած միջոցներից։

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել