Այցելություն Իջևանի գինու-կոնյակի գործարան
Օգոստոսի 5-ին Գեղարքունիքի մարզի մարկետինգային խմբերի ներկայացուցիչներ, միրգ արտադրող և մրգերի պահպանմամբ զբաղվող ֆերմերներ, սկսնակ չրագործներ և սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվողներ այցելեցին Տավուշի մարզի Իջևանի գինու-կոնյակի գործարան։
Իջևանի գինու-կոնյակի գործարանն արտադրում է բարձրորակ կոնյակներ, խաղողի և պտղահատապտղային գինիներ, մրգային օղիներ, պահածոների և չրերի մեծ տեսականի:
Փոխայցելության ընթացքում մասնակիցները հնարավորության ունեցան տեղում տեսնելու պահածոների պատրաստման արտադրական գործընթացը: Պահածոների պատրաստման արժեշղթայի գործընթացին մանրամասն ծանոթանալը լավագույն մոտեցումներից մեկն է հանդիսանում փոքր բիզնեսի հետագա ընդլայնման և խոշոր արտադրողների հետ համագործակցելու հնարավորությունների ստեղծման առումով: Այստեղ է, որ մասնակիցներն ավելի հստակ են տեսնում ցանկացած բիզնեսի ինքնուրույն զարգանալու հնարավորությունները:
Փոխայցելությունն իրականացվեց «Պտղաբուծության շուկայի զարգացում Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Շվեյցարական HEKS-EPER կազմակերպության ֆինանսավորմամբ «Շեն» և «Սյունիք-Զարգացում» հասարակական կազմակերպությունների կողմից: