Գեղարքունիքի մարզի մարկետինգային խմբերի տարեկան ամփոփիչ հանդիպում
Նոյեմբերի 3-ին Վարդենիսում տեղի ունեցավ 2018-2022 թթ. «Պտղաբուծության շուկայի զարգացում Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակներում ստեղծված մարկետինգային խմբերի գործունեության և արդյունքների ամփոփիչ հանդիպում քննարկումը: Հիշեցնենք, որ ծրագիրը ֆինանսավորվում է HEKS-EPER կազմակերպության կողմից և իրականացվում է «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագրի շրջանակներում երկու մարզերում ստեղծվել է 27 մարկետինգային խումբ, որոնցից 19-ը՝ Գեղարքունիքի, իսկ 8-ը՝ Վայոց Ձորի մարզերում։ Մարկետինգային խմբերն իրենց մարզերում զբաղվում են մրգի մթերմամբ, իրացմամբ, վերամշակմամբ, սառնարանային պահպանությամբ:
Հանդիպմանը ներկա էին նախորդ 5 տարիների ընթացքում Գեղարքունիքի մարզում ստեղծված 19 մարկետինգային խմբերից 45 անդամներ: Հանդիպման ընթացքում մարկետինգային խմբերը ներկայացրեցին 2018-2022 թթ. կատարված աշխատանքները, ունեցած ձեռքբերումները և հաջողությունները։ Նաև ներկայացրեցին 2023 թ․-ի համար կատարված պլանավորումը: Քննարկեցինք մարկետինգային խմբերի խնդիրները և դժվարությունները: Տեղական շուկայում և մրգի իրացման հետ կապված իրենց գործունեությունը և վերամշակողների հետ համագործակցության փորձը: