Image
First Agroforestry in Shenavan

Հայաստանի առաջին ագրոանտառը Շենավանում

Image
Shenavan Agroforestry Polygon

2024 թվականին ֆրանսիական «A Tree for You» (Ծառ քեզ համար) կազմակերպության ֆինանսական աջակցությամբ մեկնարկեց «7 հա տարածքի ագրոանտառաբուծական վերականգնում Շենավանում» երկամյա ծրագիրը։ Սա Հայաստանում իրականացվող առաջին ագրոանտառաբուծական ծրագիրն է։ Այն իրականցնելու ենք երկու փուլով՝ գարնանային և աշնանային:

Image
Fencing of Shenavan Agroforestry Area

Գարնանային փուլը

Այս տարվա եղանակային պայմանները թույլ տվեցին սկսել գարնանային փուլն ապրիլի սկսզբին։ Արդեն ընթացքի մեջ են տարածքի ցանկապատման, հողի մշակման, դաշտապաշտպան անտառաշերտի հիմնման և ագրո-անտառային բուսատեսակների տնկման  աշխատանքները: Այս փուլում տնկելու ենք 7500 տնկի, որոնցից 1500-ը՝ բարդի, 1800-ը՝ տխիլ, իսկ մնացածը՝ այնպիսի թփատեսակներ, ինչպիսիք են բարբարիսը, մոշը, մասուրը, վայրի տխիլն ու դեղին ակացիան։

Image
Seedlings for Shenavan Agroforestry
Image
Shenavan youths and leaders planting trees

Ընդհանուր քանակով 4250 տնկի ու կտրոն արդեն տեղափոխել ենք տնկադաշտ, որտեղ տեխնիկական աշխատանքներին զուգահեռ ակտիվ ընթանում են նաև տնկման աշխատանքները։ Ոգևորիչ է այն, որ բոլոր աշխատանքներին ակտիվ ներգրավված են համայնքի երիտասարդներն ու ղեկավարությունը:

Image
Drilling equipment for Shenavan

Տեխնիկական աշխատանքներն ու հետագա խնամքը

Ծրագրի շրջանակում համայնքի համար ձեռք ենք բերել աշխատանքային գործիքներ, ձեռքի, հորատող բենզինային սարքեր, որպեսզի աշխատանքները հնարավորինս արդյունավետ կազմակերպենք:

Image
Cultivating the soil in Shenavan

Չնայած տարվա այս եղանակին հողի խոնավությունը տնկիների կպչողունակության ու կենսունակության համար բավարար է, սակայն ամռան ամիսները երբեմն չորային են լինում։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ նախատեսում ենք ագրոտնկարկի մոտ 2 հա՝ առավել ռիսկային հատվածներում հատվածում, անցկացնել կաթիլային ոռոգման համակարգ։ Այն էականորեն կհեշտացի ոռոգման աշխատանքները։ Իսկ միջշարային տարածքներում կիրականացնենք կերային կամ հատիկաընդեղեն բույսերի մշակություն՝ ըստ համայնքի բնակիչների ցանկության:

Հաջորդ փուլը

Աշնանային փուլը կիրականացնենք արդեն այս տարվա նոյեմբերին։ Այդ ընթացքում կտնկենք հիմնականում անտառային ծառատեսակներ, ինչպես նաև որոշ վայրի պտղատուներ ու հատապտղատուներ։ Աշնան տնկման համար նախատեսել ենք ընդհանուր 15000 ծառ ու թուփ տնկել:

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել