Image
FORACCA kick-off in Lernavan

FORACCA ծրագրի մեկնարկային աշխատաժողովը Լեռնավանում

Image
FORACCA kick-off in Lernavan

Հայաստանում շվեյցարական համագործակցության գրասենյակի կողմից ֆինանսավորվող «Անտառների վերականգնումը և կլիմայի փոփոխությունը Հայաստանում» (FORACCA) 10-ամյա ծրագրի  մեկնարկային փուլի շրջանակներում շվեյցարական պատվիրակությունը՝ Շվեյցարիայի անտառների, ձյան և լանդշաֆտային հետազոտությունների դաշնային ինստիտուտից (WSL) Մարկո Փյութցը և Դոմինիկ Բրաունշվայգերը, Planval մասնավոր խորհրդատվական կազմակերպությունից՝ Թոմաս Փրոբստը, Սեբաստիան Բելվալդը և Ռաֆայել Փորթմանը, ինչպես նաև Zoï բնապահպանական ցանցի տնօրենի տեղակալ Նիկոլայ Դենիսովն այցելեցին Հայաստան: Նրանք երկու համագործակցային աշխատաժողով անցկացրեցին Ապարանում և Սպիտակի խոշորացված համայնքի Լեռնավան բնակավայրում «Հայաստանի տեղական համայնքների կլիմայակայուն զարգացում» թեմայով:

Image
FORACCA kick-off in Lernavan

Ինչպես նշեցինք, աշխատաժողովներն անցկացվում էին FORACCA ծրագրի շրջանակներում և ուղղված էին տեղական համայնքների կլիմայական դիմակայունությունը բարձրացնելուն և կլիմայի փոփոխության հարմարվողականության արդյունավետ միջոցառումները բացահայտելու ու կարևորելուն: Նախնական հետազոտական այս աշխատաժողովների նպատակն էր գնահատել կլիմայի փոփոխության հետ կապված ամենակարևոր ազդեցությունները, հետևանքները և մարտահրավերները, ինչպես նաև բացահայտել թե՛ խոչընդոտները, թե՛ արդյունավետ հարմարվողական միջոցառումների հնարավորությունները: Աշխատաժողովները ղեկավարում էին Planval մասնավոր խորհրդատվական կազմակերպության երկու փորձագետները և կոնցեպտուալ կերպով կառուցված էին Շվեյցարիայի լեռնային համայնքներում անցկացված նմանատիպ վարժանքների վրա: Լեռնավանում աշխատաժողովի անցկացմանն օժանդակում էր «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը՝ աշխատակիցներ Անահիտ Նավասարդյանի, Սասուն Մամաջանյանի և Եստեր Գրիգորյանի մասնակցությամբ, իսկ Ապարանում՝ ԱՌՆ ազգային պլատֆորմ/ARNAP հիմնադրամը

Image
FORACCA kick-off in Lernavan
Image
FORACCA kick-off in Lernavan

Աշխատաժողովներն անցկացվում էին մասնակցային մոտեցմամբ․հիմնական աշխատանքն իրականացվում էր փոքր աշխատանքային խմբերով, որոնք բաղկացած էին համայնքի 5-8 անդամներից: Հայաստանում շվեյցարական համագործակցության գրասենյակի, WSL-ի և Planval-ի ներկայացուցիչները շատ գոհ էին արդյունքներից և դրականորեն տպավորված էին տեղական համայնքների բնապահպանական գիտակցությամբ և կլիմայի նկատմամբ ավելի դիմակայուն դառնալու շահագրգռվածությամբ: Լեռնավանի և Ապարանի արժեքավոր փորձի հիման վրա Planval-ի, ԱՌՆԱՊ-ի և «Շեն»-ի փորձագետները կփոփոխեն աշխատաժողովների բնույթը, որպեսզի դրանք հատուկ հարմարեցնեն հայկական համատեքստին: Հայաստանում շվեյցարական համագործակցության գրասենյակը հայտնում է, որ մտադիր է շարունակել աշխատանքը Լեռնավան բնակավայրի և Ապարան համայնքի հետ «FORACCA» ծրագրի հիմնական փուլում:

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել