Image
News_Krashen

«Պտղավետ» կոոպերատիվի այցը սառնարանային տնտեսություններ

Image
Ptghavet Cooperative_Exchange visit

2024թ.-ի օգոստոսի 29-ին գերմանական «Bread for the World» («Հաց աշխարհին») կազմակերպության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնումը և հզորացումը բարելավված օրենսդրության և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Կրաշեն գյուղի «Պտղավետ» գյուղատնտեսական կոոպերատիվի անդամների համար կազմակերպեցինք փոխայցելություն՝ փորձի փոխանակման նպատակով։ Կոոպերատիվի անդամներն այցելեցին Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Արևիկ բնակավայրում  գտնվող Քաջիկ և Ավետիք Դավթյանների սառնարանային տնտեսությունները։

Image
Ptghavet Cooperative_Exchange visit

Այցի ժամանակ կոոպերատիվի անդամները ծանոթացան ժամանակակից սառնարանային տնտեսությունների աշխատանքների կազմակերպման գործընթացին։ Սառնարանային տնտեսությունների մասնագետները փոխայցելության մասնակիցներին ներկայացրեցին սառեցման խցիկները, դրանցում պտուղների (սալոր, դեղձ, նեկտարին) և խաղողի պահպանության նպատակահրմար քանակները։

Image
Ptghavet Cooperative_Exchange visit

«Պտղավետ» կոոպերատիվի անդամները տնամերձերում մշակում են տանձենի և խնձորենի։ Սառնարանային տնտեսությունների մասնագետները նրանց խորհուրդներ տվեցին պտղատուների մշակության, բերքահավաքի ժամկետների, բերքի տեսակավորման և հետբերքահավաքային պահպանության վերաբերյալ։

Փոխայցելության ավարտին բոլոր մասնակիցներն ստացան «Շեն» ԲՀԿ մասնագետների կողմից մշակած «Պտուղ-Բանջարեղենի սառնարանային պահպանություն» գրքույկը։

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել