Image
Hatik's 1st Anniversary_Cover Photo

«Հատիկ» գյուղատնտեսական կոոպերատիվը 1 տարեկան է

Image
1st Anniversary of "Hatik"

«Հատիկ» գյուղատնտեսական կոոպերատիվը հոկտեմբերի 15-ին նշեց ձևավորման ու գրանցման մեկ տարին:

Մեկ տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել, թե ինչպիսի զարգացում կունենա հացահահատիկի մշակությամբ զբաղվող ֆերմերների խումբը, սակայն ակնհայտ էր, որ ֆերմերների համախմբվելու նախաձեռնությունը թելադրված էր օրվա հրամայականով:

Image
1st Anniversary of "Hatik"

Կոոպերատիվը իր ճանապարհն սկսել է ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ, որը նպաստել է խմբի ձևավորման, ռազմավարական ծրագրի կազմման ու խմբի կարողությունների հզորացման ուղղությամբ: Հետագայում, արդեն «Շեն» ԲՀԿ կողմից գերմանական Bread for the World (Հաց աշխարհին) կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող «Գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնումը և հզորացումը բարելավված օրենսդրության և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ» ծրագրի աջակցությամբ պաշտոնապես գրանցվեց «Հատիկ» գյուղատնտեսական կոոպերատիվը` որպես կարտոֆիլի, հացահատիկային ու ընդեղեն մշակաբույսերի սերմնաբուծության ուղղությամբ մասնագիտացած կոոպերատիվ: Այս ծրագրի շրջանակում մասնագիտական խորհրդատվությանը զուգահեռ կոոպերատիվին տրամադրել ենք նաև էլիտային սերմերի և անհրաժեշտ սարքավորումներ, ինչպես նաև շարունակական համագործակցության հնարավորություն նոր գաղափարներ ու նորարական մոտեցումներ ներդնելու համար: 

Image
1st Anniversary of "Hatik"

Ֆերմերների շատ խմբեր են աջակցություն ստանում տարբեր ծրագրերից, սակայն ոչ բոլորն են կարողանում կայուն աշխատել կարողությունների զարգացման ու վերջնանպատակի իրականացման ուղղությամբ: Իր համառ աշխատանքի շնորհիվ «Հատիկ» գյուղատնտեսական կոոպերատիվը մեկ տարվա ընթացքում անգամ կարողացել է 200 հա ավելի չմշակվող հողերի մշակություն իրականացնել, գրանցվել որպես սերմաբուծական կառույց և առաջին անգամ հաճարի, վարսակի և գարու 10 հա համատեղ սերմադաշտ ունենալ: Կոոպերատիվը նաև ցորենի, գարու, կարտոֆիլի էլիտային սերմերի ներկրում և սերմադաշտերի մշակություն է իրականացրել: Անդամները համատեղ դիմել են պետական աջակցության լիզինգային ծրագրի՝ բերքահավաքի կոմբայն ձեռք բերելու համար: 

Image
1st Anniversary of "Hatik"

Չնայած նրան, որ կոոպերատիվի ցանքերի մի մասը վնասվեցին տարերային հեղեղումներից, կոոպերատիվի անդամները չեն հուսահատվել և շարունակում են առաջ գնալ: Կոոպերատիվը ձմռան ամիսներին նախատեսում է իրականացնել սերմերի զտման ու կերաղացի ծառայություն Գյուլագարակ խոշորացված համայնքի ֆերմերների համար:

«Շեն» ԲՀԿ բարձր է գնահատում այս մեկ տարվա ընթացքում «Հատիկ» կոոպերատիվի գրանցած հաջողությունները, ինչպես նաև մարտահրավերներին կառուցողական լուծումներով դիմակայելու ունակույթունը: Մենք պատրաստ ենք գալիք տարիներին նույնպես նպաստել կոոպերատիվի անդամների գիտելիքների ու կարողությունների զարգացմանը:

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել