Image
Fuel Purchase

Վառելիքի գնման բաց մրցույթի հրավեր

Ծածկագիր՝ 81083719-OT-5

«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը նախատեսում է ձեռք բերել պրեմիում տեսակի ավտոմոբիլային բենզին և դիզելային վառելիք Շվեյցարիայի Համադաշնության կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) ծրագրի շրջանակում: Ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության Կառավարության միջև 2004թ. ապրիլի 3-ին կնքված տեխնիկական, ֆինանսական և հումանիտար համագործակցության մասին համաձայնագրով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության Կառավարության» միջև կնքված միջազգային համաձայնագրով սահմանված հարկային և մաքսային արտոնությունների կիրառման՝ 13/07/06թ.- ի թիվ 1091-Ն և 02/04/15թ.- ի թիվ 340-Ն ՀՀ Կառավարության որոշումները։

Վառելիքը նախատեսվում է ձեռք բերել 2026 թվականի մայիս ամսվա ընթացքում.

  • պրեմիում տեսակի բենզին՝ 5000լ,

  • դիզելային վառելիք՝ 2500լ։

Գնումը կատարվում է մեկ լոտով։

Ստորև ներկայացվում է առաջարկի ձևաթուղթը (ներբեռնել), որը ներառում է վառելիքի պարտադիր տեխնիկական չափորոշիչները։

Գնառաջարկի ներկայացման պարտադիր պայմանները.

  • Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 2026թ․ մայիսի 22-ը։

  • Գնառաջարկը պետք է ներկայացնել կից ձևաթղթի վրա լրացնելով աղյուսակի 3-րդ, 6-րդ և 7-րդ սյուները՝ կնքված, ստորագրված և լրացված հստակ ամսաթվով։

  • Գնառաջարկը պետք է ներկայացնել shovhannisyan@shen.am էլեկտրոնային հասցեին՝ թեմա բաժնում նշելով «Գնառաջարկ-վառելիք-81083719-OT-5»։

  • Գնառաջարկը ներկայացնել՝ հաշվի առնելով, որ առաջարկվող գինը պետք է գործի մրցույթի վերջնաժամկետից հետո 3 (երեք) աշխատանքային օր՝ մինչև մրցույթը շահող առաջարկի ընտրությունը և գնառաջարկով ներկայացված պայմաններով պայմանագրի կնքումը։

Հատուկ նախապայմանները.

  • Վաճառողը/մատակարարը վառելիքը պետք է տրամադրի կտրոններով, որոնք սպասարկվում են ՀՀ տարածքում գործող բենզալցակայաններում։

  • Վաճառողը/մատակարարը պետք է ունենա բենզալցակայաններ ՀՀ բոլոր համայնքներում։ Վաճառողը/մատակարարը պետք է ներկայացնի ՀՀ տարածքում իր կողմից սպասարկվող բենզալցակայանների ցանցի քարտեզը կամ ցանկը։

Գնահատման չափորոշիչները․

  • Ներկայացված գնառաջարկներից հաղթող է ճանաչվելու այն առաջարկը, որը համապատասխանում է ներկայացված տեխնիկական պայմաններին և տրամադրում է առավել ցածր գին։

Հաղթող կազմակերպության հետ կկքնվի մատակարարման պայմանագիր։

Կոնտակտային անձ՝ Սիրանուշ Հովհաննիսյան

Հեռախոս՝ 077362988

Էլ. հասցե՝ shovhannisyan@shen.am 

Մեկնարկի ամսաթիվ
Վերջնաժամկետ
Attachments

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել