Image
Badeyan College Students at "Royal" food canning branch

Այցելություն «Ռոյալ» պահածոների արտադրամաս

Սեպտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի «Բադեյան» պետկան քոլեջի դասախոսների և ուսանողների համար իրականացվեց այցելություն Արմավիրի մարզում գործող Պռոշյանի կոնյակի գործարանի «Ռոյալ» (Royal) պահածոների արտադրության մասնաճյուղ։

Image
A Visit to the "Royal" Food Canning Factory

Մասնաճյուղի տնօրեն և գլխավոր գինեգործ Աննա Ավչյանն արտադրամասերում 17 մասնակիցներին մանրամասն ծանոթացրեց ամբողջ գործընթացին՝ բանջարեղենի և խաղողի գնումներից մինչև վերջնական արտադրանքի պահեստավորում։ Մասնակիցներին հետաքրքրեց հումքի գնման գործնթացը, որին տնօրենը պատասխանեց՝ ներկայացնելով  գնման պայմանագրային ընթացակարգը։ 

Նման այցելությունները կապերի ստեղծման միջոց են և հետագայում հիմք են հանդիսանում արդյունավետ համագործակցությունների համար:

Այցելությունն իրականացվեց «Պտղաբուծության շուկայի զարգացում Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Շվեյցարական HEKS-EPER կազմակերպության ֆինանսավորմամբ «Շեն» և «Սյունիք-Զարգացում» հասարակական կազմակերպությունների կողմից:

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել