Ոռոգման ջուր Վանեվանին
Վանեվանը գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից 3կմ դեպի արևմուտք, ծովի մակերևույթից 1950մ բարձրության վրա։ Գյուղում բնակվող 90 ընտանիքները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և դաշտավարությամբ: Սակայն ջրի սակավության և կորուստների պատճառով ոռոգվում էր վարելահողերի միայն 20%-ը, իսկ տնամերձերը մեծ մասամբ զրկված էին ոռոգման հնարվորությունից:
Շեն Ֆրանսիայի հովանավորության շնորհիվ՝ «Շեն» ԲՀԿ-ն կառուցեց 700 մ երկարությամբ ջրատար: Համայնքը նույնպես ներդրում ունեցավ ջրատարի կառուցման մեջ՝ ապահովելով որոշ քանակի շինանյութով ու տեխնիկայով։
Արդյունքում ոռոգման ծավալը բարձրացավ մինչև 60%։ Սա հնարավոր դարձրեց ևս 42 հա հողերի մշակովի դառնալը, ինչի շնորհիվ լրացվեց կերային բազան և ավելացավ անասնագլխաքանակը։ Բնակավայրի բոլոր ընտանիքները հնարավորություն ունեցան օգտվելու ոռոգման ջրից և մեծացնելու իրենց տնտեսությունը՝ ստանալով նաև առատ բերք: