Լոբու մշակության և արտադրության փորձագետ
«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը փնտրում է ոլորտային փորձագետի լոբու մշակության վերաբերյալ ուսումնական նյութերի, սահիկաշարերի պատրաստման և տեսական ու գործնական դասընթացների անցկացման համար:
Աշխատանքային պարտականությունները.
Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ՝ լոբու մշակության և արտադրության խորհրդատվության վերաբերյալ
Ուսումնական տեքստային նյութի պատրաստում (մինչև 10 էջ),
Սահիկաշարի պատրաստում (2 տեսական + 1 գործնական),
Գործնական/դաշտային պարապմունքի ուղեցույցի ստեղծում,
Խորհրդատվական թերթիկի և սեզոնային օրացույցի ստեղծում։
Մանրամասն տեխնիկական առաջադրանքը կարելի է ներբեռնել ստորև։
Անհրաժեշտ հմտությունները․
Ագրոնոմիայի կամ հարակից ոլորտի բուհական կրթություն,
Լոբու կամ լոբազգիների արտադրության գործնական փորձ,
Ուսուցման կամ խորհրդատվության փորձ,
Հայերենի գերազանց իմացություն, անգլերենը կդիտվի որպես առավելություն,
Համակարգչային հմտություններ,
Բարձր պատասխանատվություն, թիմում աշխատելու կարողություն, ըստ ծրագրի իրագործման վայրերի՝ ՀՀ բոլոր մարզերում դաշտային այցերի պատրաստակամություն։
Դիմելու կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) մինչև ս․թ․ մայիսի 06-ը career@shen.am էլ. հասցեով` վերնագրի դաշտում նվելով՝ Լոբու մշակության և արտադրության փորձագետ։
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուները։
Վերը նշված վերջնաժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն դիտարկվի։