Image
Լոբու մշակության և արտադրության փորձագետ

Լոբու մշակության և արտադրության փորձագետ

«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը փնտրում է ոլորտային փորձագետի լոբու մշակության վերաբերյալ ուսումնական նյութերի, սահիկաշարերի պատրաստման և տեսական ու գործնական դասընթացների անցկացման համար:

Աշխատանքային պարտականությունները.

Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ՝ լոբու մշակության և արտադրության խորհրդատվության վերաբերյալ

  • Ուսումնական տեքստային նյութի պատրաստում (մինչև 10 էջ),

  • Սահիկաշարի պատրաստում (2 տեսական + 1 գործնական),

  • Գործնական/դաշտային պարապմունքի ուղեցույցի ստեղծում,

  • Խորհրդատվական թերթիկի և սեզոնային օրացույցի ստեղծում։

Մանրամասն տեխնիկական առաջադրանքը կարելի է ներբեռնել ստորև։

Անհրաժեշտ հմտությունները․

  • Ագրոնոմիայի կամ հարակից ոլորտի բուհական կրթություն,

  • Լոբու կամ լոբազգիների արտադրության գործնական փորձ,

  • Ուսուցման կամ խորհրդատվության փորձ,

  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենը կդիտվի որպես առավելություն,

  • Համակարգչային հմտություններ,

  • Բարձր պատասխանատվություն, թիմում աշխատելու կարողություն, ըստ ծրագրի իրագործման վայրերի՝ ՀՀ բոլոր մարզերում դաշտային այցերի պատրաստակամություն։

Դիմելու կարգը

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) մինչև ս․թ․ մայիսի 06-ը career@shen.am էլ. հասցեով` վերնագրի դաշտում նվելով՝ Լոբու մշակության և արտադրության փորձագետ։

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուները։

Վերը նշված վերջնաժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն դիտարկվի։

Մեկնարկի ամսաթիվ
Վերջնաժամկետ
Attachments

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել