Image

Այցելություն ռեհանի ցանքատարածություններ

Ս․թ․ սեպտեմբերիի 3-ին Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի ռեհան մշակողների ոչ ֆորմալ խումբը ներկայացնող 8 անդամներ «Շեն» ԲՀԿ ներկայացուցչի հետ այցելեցին Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում գտնվող ռեհանի ցանքատարածություններ։ Ֆերմերներ Գառնիկ Մնացականյանը և Արամ Արամյանը մասնակիցներին ծանոթացրեցին ռեհանի սերմնարտադրության, թարմ վաճառքի համար մշակվող ռեհանի մշակության առանձնահատկություններին, ինչպես նաև խոսեցին ռեհանի վերջնական արտադրանքի ինքնարժեքի ձևավորման մասին։ Այցելության ընթացքում տեղի ունեցան քննարկումներ ռեհանի ցանքատարածությունների ոռոգման հաճախակա­նության, քաղհան-փխրեցման, հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի, ցանքսի և սածիլման տարբերությունների, դրանց առավելությունների և թերությունների վերաբերյալ։ Փորձի փոխանակման այս այցելությունը կազմակերպված էր IFAD կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Պտղաբուծության ներառական արժեշղթաների խթանումը Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում։

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել