Հայաստանի օրենսդրական բարեփոխումների մարտահրավերները
Հայաստանում օրենսդրական համակարգը վերափոխվում է՝ արտացոլելու ժողովրդավարական սկզբունքները և միջազգայնորեն ընդունված արժեքները: Այնուամենայնիվ, բացթողումները դեռևս խոչընդոտում են առաջընթացին՝ ազդելով գյուղական համայնքների տնտեսական աճի վրա և խթանելով անմասնակցությունը, մասնավորապես երիտասարդության շրջանում: «Շեն» ԲՀԿ-ում մենք ակտիվորեն զբաղվում ենք լոբբինգով և շահերի պաշտպանությամբ՝ խթանելու օրենսդրական բարեփոխումները և ստեղծելու գյուղական բնակավայրերի զարգացման համար նպաստավոր միջավայր:
Մեր ներկայիս առաքելությունը
Մենք հանձնառու ենք բացահայտելու և լուծելու Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի օրենսդրական թերությունները: Դրան հասնելու համար իրականացնում ենք մի շարք նպատակային գործողություններ.
Զբաղվել լոբբինգով և շահերի պաշտպանությամբ համագործակցային աշխատաժողովների, հանրային քննարկումների և մեդիա միջոցառումների միջոցով՝ համապատասխան հարցերն առաջ մղելու և մեր քաղաքականության փաստաթղթերում նշված քաղաքականության բարեփոխումների համար պայքարելու նպատակով:
Կազմակերպել համաժողովներ և կլոր-սեղան քննարկումներ՝ ներգրավելով հիմնական շահագրգիռ կողմերի, ինչպիսիք են կառավարության ներկայացուցիչները, կրթական հաստատությունները, լրատվամիջոցները և ՔՀԿ կոալիցիաները՝ կառուցողական երկխոսությունները խթանելու և առաջադեմ օրենսդրական փոփոխությունների համար պայքարելու նպատակով:
Մշակել մանրամասն քաղաքականության փաստաթղթեր՝ ներառելով ռազմավարական առաջարկություններով:
Տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն տրամադրել կառավարական մարմիններին՝ գործող օրենքներում և կանոնակարգերում փոփոխությունների մշակմանը նպաստելու նպատակով:
Հատուկ նպատակներ
Նպաստել գյուղատնտեսական խորհրդատվական ծառայության ստեղծմանը Հայաստանում:
Հասնել կառավարության աջակցության, որը թույլ կտա փոքր ֆերմերներին ավելի հեշտությամբ օգտվել գյուղատնտեսական վարկերից։
Հանդես գալ ի պաշտպանություն հողերի կոնսոլիդացիայի ծրագրի իրականացման՝ Հայաստանում գյուղատնտեսական արտադրության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Հանդես գալ հանուն ոռոգման ջրի արդյունավետ կառավարման համար։
Ձեռքբերումներ
Օրենսդրական բարեփոխումներ
Քարոզչական ջանքերի շրջանակներում «Շեն» ԲՀԿ-ն մեծ ազդեցություն է ունեցել օրենսդրական կարևոր փոփոխությունների վրա, այդ թվում՝ փոփոխություններ կատարել հետևյալում.
ՀՀ Կառավարության որոշումներ, նախաձեռնություններ, ծրագրեր
«Շեն» ԲՀԿ-ն ջատագովել է ՀՀ Կառավարության հետևյալ որոշումների, նախաձեռնությունների և ծրագրերի ընդունմանը.
Աջակցել և բարենպաստ վարկային պայմաններ ապահովել ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղային ֆերմաների ստեղծման համար՝ ծիրանի, դեղձի և խաղողի նման ավանդական, արժեքավոր մշակաբույսերի մշակումը խթանելու նպատակով (ՀՀ կառավարության որոշում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը հաստատելու մասին)։
Երկարացնել գյուղատնտեսական հումքի ձեռքբերումը հեշտացնելու համար գյուղատնտեսական վերամշակման ոլորտում վարկերի մարման և արտոնյալ ժամկետները (Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր)։
Լրացուցիչ աջակցություն տրամադրել գյուղատնտեսական կոոպերատիվներին լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի հասանելիության հարցում։ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրում կատարված փոփոխության համաձայն՝ 2026-2027 թվականներին Ֆինանսական կառույցների հետ լիզինգի պայմանագիր կնքած Գյուղատնտեսական կոոպերատիվների համար, բացի տոկոսադրույքների սուբսիդավորումից, մասնակի կսուբսիդավորվի նաև գյուղատնտեսական տեխնիկայի համար անհրաժեշտ լիզինգի առարկայի արժեքի 20% կանխավճարի 30%-ը։
Վերականգնել գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը, որը նախկինում դադարեցվել էր (Ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր)։ Մեր ներկայացրած հիմնավորումները ցույց տվեցին ծրագրի կարևորությունը հատկապես փոքր և գերփոքր գյուղացիական տնտեսությունների համար՝ ապահովելով նրանց ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը և աջակցելով ոլորտի կայուն զարգացմանը։ Այժմ պետության սուբսիդավորմամբ հասանելի են 0%-անոց գյուղատնտեսական վարկեր:
Գյուղատնտեսական ապահովագրության պետական ծրագրի բարելավում
Ապահովագրված մշակաբույսերի ցանկը և աշխարհագրական ծածկույթը ընդլայնվել են 2021 թվականին «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագրի շրջանակներում։ Բացի այդ, ներդրվել է ապահովագրավճարների վճարումը հետաձգելու հնարավորություն։ Այս դրույթը թույլ է տվել սահմանափակ վճարունակություն ունեցող գյուղացիներին կնքել ապահովագրական պայմանագրեր և հետաձգել իրենց վճարումները մինչև ավելի ուշ ժամկետ՝ համապատասխանեցնելով բերքի վաճառքից ստացված եկամտին։
Անտառների վերականգնման ջատագովություն
Նշանակալի է, որ «Շեն» ԲՀԿ-ն ակտիվորեն աջակցում է անտառների վերականգնմանը Հայաստանում։ Նմանատիպ ուղղվածությամբ «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի և «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հետ համագործակցային նախաձեռնությունների միջոցով մենք առաջնորդել ենք անտառապատման տարածքները քարտեզագրելու համար աշխատանքային խմբի ստեղծման լոբբիստական ջանքերը։ Արդյունքում, ՀՀ Կառավարության 2023 թվականի օգոստոսի 30-ի N 879-A որոշմամբ ստեղծվեց աշխատանքային խումբ՝ անտառների վերականգնման արդյունավետ մեթոդները վերահսկելու համար, որում ներգրավված են տարբեր շահագրգիռ կողմեր և ոլորտի փորձագետներ։
Ագրոանտառաբուծության ջատագովությունը որպես նորարարական մոտեցում
Ջատագովելով ագրոանտառաբուծության ճանաչումը որպես հողերի կայուն կառավարման հայեցակարգ, որը մեծապես նպաստում է էկոհամակարգային ծառայությունների վերականգնմանը, միաժամանակ հնարավորություն տալով գյուղացիներին եկամուտ ստանալ ստեղծման առաջին իսկ տարվանից, «Շեն» ԲՀԿ-ն վճռականորեն աջակցում է ագրոբանրտնտեսության ինտեգրմանը անտառային ռազմավարության մեջ («Հայաստանի Հանրապետության անտառային քաղաքականությունը, ռազմավարությունը և գործողությունների ազգային ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ):
Բացի այդ, «Շեն» ԲՀԿ-ի առաջարկները ագրոանտառաբուծության հայեցակարգը, նաև կապակցվածության առումով, ագրոկենսաբազմազանության համատեքստում ներառելու վերաբերյալ, նույնպես զետեղվել են Հայաստանի կենսաբազմազանության ռազմավարության առաջին նախագծում 2023 թվականի մարտին: