sponsors

Մեր պատմությունը

Մեր պատմությունը

«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը (ԲՀԿ) հիմնադրվել է 1988 թ.-ին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մի խումբ դասախոսների և ուսանողների կողմից` Հայաստանի մարդասիրական որոշ հրատապ խնդիրների լուծման նպատակով: Այդ ժամանակից ի վեր մենք մասնակցել ենք Հայաստանի ավելի քան 370 գյուղական համայնքների զարգացման աշխատանքներին, որոնք ներառել են գյուղական համայնքների զարգացման գրեթե բոլոր փուլերը․

  • Մարդասիրական օգնություն,

  • Գյուղերի համապարփակ զարգացում,

  • Գյուղական համայնքներում ֆիզիկական և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնում,

  • Համայնքային զարգացում տեղի ռեսուրսների օգտագործման միջոցով,

  • Արժեշղթաների զարգացում «Շուկաներն ի շահ աղքատների» (M4P) մոտեցման միջոցով,

  • Գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացում:

Զարգացմանն ուղղված մեր բոլոր ծրագրերի անկյունաքարը երկարաժամկետ կայունությունն է, որը մեր տեսլականն է կազմակերպության հիմնադրման և Հայաստանի ավելի քան 370 գյուղական համայնքներում մեր բոլոր գործողությունների իրականացման օրվանից: Վերջին տասնամյակի ընթացքում մեր տնտեսական զարգացման ծրագրերում (M4P ծրագրեր) կիրառել ենք «համագործակցության միջոցով առաջնորդելու» մոտեցումը (facilitative leadership approach)՝ հաշվի առնելով առաջարկի և պահանջարկի, այսինքն՝ շուկայի օրենքների կենսական դերը գյուղական բնակչության եկամուտների ստեղծման գործում: Դա իրականացրեցինք մեր քույր հասարակական կազմակերպության՝ Շեն Ֆրանսիայի, Յալկեզեան հիմնադրամի և հայկական սփյուռքի մի շարք այլ կազմակերպությունների զգալի աջակցությամբ: Ցանկանում ենք նաև երախտագիտություն հայտնել մեր հովանավորներին, քանի որ առանց նրանց առատաձեռն ներդրման չէինք կարողանա իրականացնել մեր ծրագրերը:

Մեր գրեթե բոլոր ծրագրերը ներառում են կարողությունների զարգացման բաղադրիչներ, որոնց նպատակն է շահառուներին նվազագույն անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների փոխանցումը ծրագրերի հետագա կայունությունն ապահովելու համար: Մենք նաև դրական փորձ ենք ձեռք բերել Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մոդելի շրջանակներում խոշոր ընկերությունների հետ համագործակցության առումով (օրինակ՝ Օրանժ, Ֆրանս Տելեկոմ):

Մեր տեսլականը

Վստահելի գործընկեր դառնալ խոցելի գյուղական համայնքների համար՝ սատարելով կյանքը բարելավելու նրանց ձգտումներին:

Մեր առաքելությունը

Խթանել հեռավոր խոցելի գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումը և հզորացումը համայնքի անդամների ակտիվ ներգրավմամբ: Համայնքները գրավիչ դարձնել կյանքի և աշխատանքի համար՝ հետևյալ քայլերի միջոցով.

  • Նոր գիտելիքների և հմտությունների փոխանցում,
  • Շահերի պաշտպանություն և ջատագովություն ի նպաստ օրենսդրության և քաղաքականությունների բարելավման,
  • Նոր աշխատատեղերի խթանում,
  • Համայնքային ենթակառուցվածքների բարելավում,
  • Համայնքային կազմակերպությունների հզորացում
  • Ագրոանտառային նախաձեռնությունների ներդրում և խթանում։
     

Մեր արժեքները

  • Համայնքի ներգրավում,
  • Արհեստավարժ և նվիրված անձնակազմ,
  • Թափանցիկ հարաբերություններ գործընկերների և շահառուների հետ,
  • Ուժեղ ներկայություն տեղերում

Մեր նպատակները

  • Օրենսդրության և հանրային քաղաքականությունների բարելավում ջատագովության և շահերի պաշտպանության միջոցով
  • Տնային տնտեսությունների անցում բնամթերային գյուղատնտեսությունից դեպի ապրանքային գյուղատնտեսական արտադրության (այդ թվում՝ օրգանական)
  • Գյուղատնտեսական ակտիվների արտադրողականության բարձրացում՝ շեշտը դնելով բարձրարժեք մշակաբույսերի վրա
  • Գյուղատնտեսական կայուն արժեշղթաների զարգացում
  • Համայնքային կազմակերպությունների ներգրավում բարելավման գործընթացին
  • Շահավետ ոչ-գյուղատնտեսական ձեռնարկատիրական նախաձեռնություններ
  • Համայնքների սոցիալական ենթակառուցվածքների վերականգնում
  • Շրջակա միջավայրի պաշտպանություն

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել