Image

Այցելություն Նաիրի համայնքի պտղատու այգիներ և չորանոցներ

Ս․թ․ սեպտեմբերի 27-ին «Սահմանապահ հողագործ» սպառողական կոոպերատիվի 8 անդամներ «Շեն» ԲՀԿ ներկայացուցչի հետ այցելեցին Արմավիրի մարզի Նաիրի համայնքի պտղատու այգիներ, ինչպես նաև մրգի չորացման արտադրամաս։ Այցելության ընթացքում ներկա­յացվեց պտղատու այգիների և խաղողի այգու մշակության առանձնահատկությունները, ինչպես նաև արևա­յին և արհեստական չորանոցների աշխատանքը: Այցելության ավարտին տեղի ունեցավ հարց ու պատասխան՝ կապ­ված պտղատու ծառերի էտի առանձնահատկությունների, վնասատուների դեմ պայքարի միջոցառումների, ոռոգման և այլնի հետ։ Փորձի փոխանակման այս այցելությունը կազմակերպված էր IFAD դոնոր կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Պտղաբուծության ներառական արժեշղթաների խթանումը Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում։

Մեկնարկի ամսաթիվ
Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել