Աշխատանքի հայտարարություն - Կտավատի ձեթի արտադրության փորձագետ

 

ՊԱՇՏՈՆ

Կտավատի ձեթի արտադրության փորձագետ

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Լրիվ աշխատաժամանակ՝ շաբաթական 40 ժամ

ՍԿՍԵԼՈՒ ԱՄՍԱԹԻՎԸ/ԺԱՄԱՆԱԿ

01 Մարտ, 2018

ԴԻՄԵԼՈՒ/ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Բոլոր թեկնածուները, որոնք կհամապատասխանեն պահանջներին:

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ

6 ամիս, 1 ամիս փորձաշրջան

ՎԱՅՐԸ

Ք. Երևան, հաճախակի այցելություններ Սյունիքի Մարզ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ

Շեն ԲՀԿ փնտրում է ձեթի արտադրության փորձագետի, որը կվերապատրաստի շահառու Շաղատ կոոպերատիվին   կտավատի ձեթի արտադրության ոլորտում:. Նա նաև պետք է տրամադրի մասնագիտական խորհրդատվություն ձեթի արտադրամասի կառավարման, տեխնոլոգիական գործընթացների վերահսկման ոլորտներում: Ընտրված թեկնածուն աշխատանքի կընդունվի ԵՄ կողմից ֆինանսավորվող «Համապարփակ աջակցություն Հայաստանի լեռնային գյուղական շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» ծրագրի շրջանակներում,որը իրականացնում է Շեն ԲՀԿ:  

ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Շեն ԲՀԿ, համագործակցելով Գեղարքունիքի մարզի Գեղամասար, Արեգունի և Փամբակ համայնքների հետ, ինչպես նաև Սյունիքի մարզի Շաղատ, Անգեղակոթ և Շաքի համայնքների «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվների հետ, իրականացնում է « Համապարփակ աջակցություն Հայաստանի լեռնային գյուղական շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» ծրագիրը: Ծրագրի նպատակն է նպաստել շահառու գյուղական վայրերում տեղական տնտեսական ակտիվության աճին՝ երկու խումբ համայնքներում կայուն աշխատատեղեր ստեղծելու և տարածքային մրցունակությունը բարձրացնելու միջոցով:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ծրագրի ղեկավարության ընդհանուր և ուղղակի վերահսկողության ներքո՝ ընտրված թեկնածուն պատասխանատու կլինի հետևյալ պարտականությունների համար՝

  • Ուսումնասիրել Շաղատ կոոպերատիվի անդամների առկա գիտելիքը և հմտությունները կտավատի ձեթի արտադրության ոլորտում,
  • կազմել կտավատի ձեթի արտադրության դասընթացի ծրագիր,
  • մշակել հրապարակման ենթակա ուսումնական նյութեր,
  • կազմակերպել տեսական դասընթացներ կոոպերատիվի անդամների համար,
  • աջակցել կոոպերատիվին ձեթի արտադրամասի հիմնման գործում (սարքավորումների տեղադրում և մասնագիտական խորհրդատվություն)
  • տրամադրել տեխնիակական-տեխնոլոգիական աջակցություն և կազմակեպել գործնական դասընթացներ ձեթի արտադրամասի շահագործման, սարքավորումների պահպանման ոլորտում,
  • աջակցել կոոպերատիվին արտադրանքի որակի բարելավման, արդյունավետության բարձրացման և ինքնարժեքի նվազեցման խնդիրներում,
  • գրել վերլուծական հաշվետվություններ և հանդես գալ առաջարկություններով
  • կատարել այլ առնչվող հանձնարարականներ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

  • բարձրագույն կրթություն սննդի տեխնոլոգիայի տեխնոլոգիայի կամ այլ համապատասխան բնագավառում,
  • առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ձեթի արտադրության ոլորտում,
  • միջանձնային շփման, հաղորդակցման և ներկայացման ունակություններ,
  • հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի աշխատանքային իմացություն:

ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Այս պաշտոնին դիմելու համար, խնդրում ենք ուղարկել ձեր ինքնակենսագրական տվյալները հետևյալ էլ. հասցեին՝ hsimonyan@shen.am;

Նամակի վերնագում խնդրում ենք նշել պաշտոնի անվանումը: Միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ

21 փետրվար, 2018
 

 

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել