Image

Գործնական սեմինար Արեգունիում

«Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն   տնտեսական զարգացմանը» ծրագրի շրջանակներում ապրիլի 20-ին Գեղարքունիքի մարզի Արեգունի համայնքում տեղի ունեցավ Արեգունի, Փամբակ և Գեղամասար համայնքների կոոպերատիվների անդամների և հետաքրքրված ֆերմերների համար գործնական դասընթաց «Ջերմատան շահագործում, հողախառնուրդի պատրաստում, ցանք» թեմայով: Շենի գյուղատնտես-փորձագետը ներկայացրեց ջերմատան հողախառնուրդի պատրաստման մի քանի տարբերակներ և կոոպերատիվին հատկացված նոր MAB մակնիշի մոտոբլոկ ֆրեզով ցուցադրեց հողախառնուրդի պատրաստումը, տեղաձևումը և ջերմատնային լոբու Չալպուտուրիկ սորտի ցանքը: Այս մոտոբլոկի շնորհիվ էապես նվազում է համապատասխան մշակաբույսերի արտադրության ինքնարժեքը։ Դասընթացին մասնակցեցին 18 ֆերմերներ, որոնք վերջում ստացան դասընթացի վերաբերյալ տեղեկատվական ձեռնարկ։

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել