Աշխատանքի հայտարարություն - Մարկետինգի մասնագետ

ՊԱՇՏՈՆԸ: Մարկետինգի մասնագետ

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ:  շաբաթական 40 ժամ

ՍԿՍԵԼՈՒ ԱՄՍԱԹԻՎԸ/ԺԱՄԱՆԱԿԸ:  03 դեկտեմբեր 2018

ԴԻՄԵԼՈՒ/ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ: Բոլոր թեկնածուները, որոնք կհամապատասխանեն պահանջվող որակավորմանը:

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ: 2 տարի՝ 3 ամիս փորձաշրջանով

ՎԱՅՐԸ: Երևան՝ հաճախակի այցելություններով ծրագրի իրականացման մարզեր

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ: Շեն ԲՀԿ-ն փնտրում է մարկետինգի փորձառու մասնագետի, որը կվերապատրաստի գյուղատնտեսության բնագավառում գործող շահառու կոոպերատիվների ղեկավարությանը շուկայավարման գիտելիքների և հմտությունների ձևավորման ուղղությամբ և կզարգացնի նրանց կարողությունները ամենօրյա մարկետինգային գործողությունների իրականացման, անկախ կառավարման և կոոպերատիվների կայուն գործունեության համար երկարաժամկետ մարկետինգային ռազմավարության մշակման համար:  

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

«Շեն» ԲՀԿ ծրագրերի ղեկավարության ընդհանուր վերահսկողության ներքո թեկնածուն պատասխանատու կլինի հետևյալի համար.

  • Շահառու կոոպերատիվների գործունեության ուսումնասիրություն՝ նրանց մարկետինգային կարիքները հասկանալու և վերլուծելու նպատակով,
  • Շահառու կոոպերատիվների նպատակներից ելնելով՝ մարկետինգային ուսումնասիրությունների անցկացում, կոոպերատիվների հետ համատեղ մարկետինգային ռազմավարությունների մշակում,
  • «Գյուղատնտեսական արտադրանքի մարկետինգ» վերնագրով վերապատրաստման ծրագրի և ուսումնական նյութերի նախապատրաստում և դասընթացների անցկացում շահառու կոոպերատիվների վարչությունների անդամների և նախագահների համար՝ նրանց շուկայավարման և բիզնեսի զարգացման հմտությունների կատարելագործման նպատակով,
  • Կոոպերատիվների մարկետինգային գործողությունների քննարկում և արդյունքների վերլուծություն,
  • Վերապատրաստման դասընթացների անցկացում ամենաարդյունավետ ժամանակակից մեթոդներով շուկայում դիրքավորման, կոմունիկացիայի և այլ մարկետինգային հարցերի վերաբերյալ, մասնավորապես տեղական շուկաների համար նոր ծառայությունների և արտադրանքի նորարարությունների շուկայավարման վերաբերյալ,
  • Պտղաբուծական մթերքների արժեշղթայի դերակատարների հետ բանակցությունների անցկացում, շուկայական կապերի ստեղծում շահառու մարքեթինգային խմբերի և մեծածախ գնորդների՝ վերամշակող ընկերությունների, սուպերմարկետների ցանցերի, արտահանողների և այլ ընկերությունների միջև,
  • Հավաքագրել և վերլուծել թիրախ մշակաբույսերի շուկայական համակարգերի վերաբերյալ տեղեկատվությունը, կատարել տարբեր արժեշղթաների վերլուծություններ, կազմել գործնական առաջարկներ արժեշղթաների բարելավման ուղղությամբ,  
  • Ֆերմեր/արտադրողների և վերամշակող/արտահանողների ու ֆինանսական հաստատությունների (բանկեր, վարկային կազմակերպություններ) միջև արդյունավետ և կայուն համագործակցության կապերի ֆասիլիտացիա
  • Փոքր գյուղատնտեսական արտադրությունների համար բիզնեսի կառավարման պլանների կազմում ու հմտությունների ուսուցանում՝ ֆերմերների և ՓՄՁների համար
  • Վերլուծական հաշվետվությունների կազմում՝ ծրագրի ղեկավարության համար առաջարկություններով,
  • Այլ պարտականությունների իրականացում՝ ըստ պահանջի:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ:
- Բակալավրի/մագիստրոսի աստիճան մարկետինգի կամ առնչվող ոլորտում,
- Առնվազն 3 տարվա փորձ մարկետինգի ոլորտում,

- Գյուղատնտեսական արտադրանքի մարկետինգի փորձը առավելություն կլինի,

-  Աշխատանքային փորձը ագրոբիզնեսում և գյուղական ձեռներեցության ոլորտում կլինի առավելություն,

- Միջանձնային շփման լավ ունակություններ,
- Ներկայացման և բանակցման լավ ունակություններ,
-
Մտածելու և վերլուծելու լավ ունակություններ,
- Ճկուն մտածելակերպ՝ ժամանակի կառավարման լավ ունակություններով,

- Սահուն հայերենի իմացություն, անգլերենի և ռուսերենի աշխատանքային իմացություն:

 

ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ/ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ:  Մրցակցային

ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ: Այս պաշտոնին դիմելու համար, խնդրում ենք ուղարկել ձեր ինքնակենսագրական տվյալները հետևյալ էլ.փոստին՝ hsimonyan@shen.am, նամակի վերնագիր նշելով պաշտոնի անվանումը: Միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: 
 

ՍԿԶԲԻ ԱՄՍԱԹԻՎԸ: 26 հոկտեմբեր 2018

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ: 25 նոյեմբեր 2018

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ: 1988թ հիմնադրումից ի վեր Շեն բարեգործական հասարակական կազմակերպությունը իրականացրել է գյուղական զարգացման ծրագրեր Հայաստանի 350-ից ավելի գյուղական համայնքներում:

Շեն ԲՀԿ-ի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ www.shen.am կայքից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մեկնարկի ամսաթիվ
Վերջնաժամկետ

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել