Աշխատանքի հայտարարություն - Մարկետինգի փորձագետ

ՊԱՇՏՈՆԸ: Մարկետինգի փորձագետ

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ: Lրիվ աշխատաժամանակ, շաբաթական 40 ժամ

ՍԿՍԵԼՈՒ ԱՄՍԱԹԻՎԸ/ԺԱՄԱՆԱԿԸ:  11 փետրվարի 2019

ԴԻՄԵԼՈՒ/ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ: Բոլոր թեկնածուները, որոնք կհամապատասխանեն պահանջվող որակավորմանը:

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ: 3 տարի ժամկետով՝ 1 ամիս փորձաշրջանով

ՎԱՅՐԸ: Երևան՝ հաճախակի այցելություններով ծրագրի իրականացման մարզեր

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ: Շեն ԲՀԿ-ն փնտրում է մարկետինգի փորձառու մասնագետի, որը կվերապատրաստի գյուղատնտեսության բնագավառում գործող շահառու կոոպերատիվների ղեկավարությանը շուկայավարման գիտելիքների և հմտությունների ձևավորման ուղղությամբ և կզարգացնի նրանց կարողությունները ամենօրյա մարկետինգային գործողությունների իրականացման, անկախ կառավարման և կոոպերատիվների կայուն գործունեության համար երկարաժամկետ մարկետինգային ռազմավարության մշակման համար:  

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

«Շեն» ԲՀԿ ծրագրերի ղեկավարության ընդհանուր վերահսկողության ներքո՝ հաջողակ թեկնածուն պատասխանատու կլինի հետևյալի համար.

  • Շահառու կոոպերատիվների և մարկետինգային խմբերի գործունեության ուսումնասիրություն՝ նրանց մարկետինգային կարիքները հասկանալու և վերլուծելու նպատակով,
  • Շահառուների նպատակներից ելնելով՝մարկետինգային ուսումնասիրությունների անցկացում, կոոպերատիվների հետ համատեղ մարկետինգային ռազմավարությունների մշակում,
  • «Գյուղատնտեսական արտադրանքի մարկետինգ» վերնագրով վերապատրաստման ծրագրի և ուսումնական նյութերի նախապատրաստում և դասընթացների անցկացում շահառու կոոպերատիվների վարչությունների անդամների և նախագահների համար՝ նրանց շուկայավարման և բիզնեսի զարգացման հմտությունների կատարելագործման նպատակով,
  • Մարկետինգային խմբերի գործողությունների քննարկում և արդյունքների վերլուծություն,
  • Վերապատրաստման դասընթացների անցկացում ամենաարդյունավետ ժամանակակից մեթոդներով շուկայում դիրքավորման, կոմունիկացիայի և այլ մարկետինգային հարցերի վերաբերյալ, մասնավորապես տեղական շուկաների համար նոր ծառայությունների և արտադրանքի նորարարությունների շուկայավարման վերաբերյալ,
  • Պտղաբուծական մթերքների արժեշղթայի դերակատարների հետ բանակցությունների  և տարբեր հարաբերությունների ձևավորում, մարքեթինգային խմբեր `մեծ վերամշակող ընկերությունների եւ մրգերի չորացման ընկերությունների միջև
  • Հավաքագրել և վերլուծել թիրախ մշակաբույսերի շուկայական համակարգերի վերաբերյալ համապատասխան տեղեկությունները, տարբեր արժեշղթաների հաշվետվությունների կազմում և հաջող իրականացման գործնական տարբերակների ներկայացում:
  • Ֆերմեր/արտադրողների և վերամշակող/արտահանողների ու այլ ֆինանսական հաստատությունների միջև արդյունավետ և կայուն համագործակցության կապերի հաստատման միջնորդում
  • Փոքրիկ գյուղատնտեսական արտադրությունների համար բիզնեսի կառավարման պլանի կազմում ու հմտությունների ուսուցանում՝ ֆերմերների և ՓՄՁ համար:
  • Վերլուծական հաշվետվությունների կազմում՝ ծրագրի ղեկավարության համար առաջարկություններով,
  • Այլ պարտականությունների իրականացում՝ ըստ պահանջի:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ:
- Բակալավրի/մագիստրոսի աստիճան մարկետինգի կամ առնչվող ոլորտում,
- Առնվազն 3 տարվա փորձ մարկետինգի ոլորտում,

- Գյուղատնտեսական արտադրանքի մարկետինգի փորձը առավելություն կլինի,

-  Աշխատանքային փորձը ագրոբիզնեսում և գյուղական ձեռներեցության ոլորտում կլինի առավելություն,

- Միջանձնային շփման լավ ունակություններ,
- Ներկայացման և բանակցման լավ ունակություններ,
-
Մտածելու և վերլուծելու լավ ունակություններ,
- Ճկուն մտածելակերպ՝ ժամանակի կառավարման լավ ունակություններով,

- Սահուն հայերենի իմացություն, աշխատանքային անգլերենի և ռուսերենի իմացություն:

 

ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ/ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ:  Մրցակցային

ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ: Այս պաշտոնին դիմելու համար, խնդրում ենք ուղարկել ձեր ինքնակենսագրական տվյալները հետևյալ էլ.փոստին՝ nvard@shen.am, նամակի վերնագիր նշելով պաշտոնի անվանումը: Միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: 
 

ՍԿԶԲԻ ԱՄՍԱԹԻՎԸ: 11 փետրվարի 2019

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ: 11 մարտի 2019

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ: 1988թ հիմնադրումից ի վեր Շեն բարեգործական հասարակական կազմակերպությունը իրականացրել է գյուղական զարգացման ծրագրեր Հայաստանի 350-ից ավելի գյուղական համայնքներում:

Շեն ԲՀԿ-ի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ www.shen.am կայքից:

 

 

 

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել