Image
Բանջարեղենի մշակության առանձնահատկությունները ջերմատան պայմաններում
2019թ. փետրվարի 19-ին և 20-ին «Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի Անգեղակոթ, Շաղատ և Շաքի համայնքներում տեղի ունեցավ տեսական դասընթաց «Բանջարեղենի մշակության առանձնահատկությունները ջերմատան պայմաններում» թեմայով: Սեմինարին մասնակցեցին Անգեղակոթ, Շաղատ և Շաքի համայնքների կոոպերատիվների 47 անդամներ և հետաքրքրված ֆերմերներ, որոնց տրամադրվեց նաև տեղեկատվական գրքույկ:
Image