Image

Անվար ցանքի առավելությունների ներկայացում Ձիթհանքով համայնքի ֆերմերներին

2020թ. փետրվարի 25-ին  UMCOR կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Ձիթհանքով գյուղի զարգացմանը» ծրագրի շրջանակում, Շիրակի մարզի շահառու Ձիթհանքով համայնքի ֆերմերների համար իրականացվել է դասընթաց՝ «Հացահատիկային մշակաբույսերի  հողի նվազագույն մշակություն և անվար ցանքի առանձնահատկությունները» թեմայով: Ֆերմերներին ներկայացվել է անվար ցանքի առավելությունները, հողի բերրիության բարձրացման առանձնահատկությունները: Մասնակիցների հետ համատեղ կատարվել է հացահատիկի մշակության ծախսերի համեմատական հաշվարկ: Անվար ցանքի վերաբերյալ ֆերմերները դիտել են կարճամետրաժ ֆիլմ: Դասընթացի 14 մասնակիցներին տրամադրվել են տեղեկատվական թերթիկներ:

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել