Դասընթաց Մեղրաշատ համայնքում
2020թ. հուլիս 14-ին Շիրակի մարզի շահառու Մեղրաշատ համայնքի ֆերմերների և համայնքում գործող կոոպերատիվի անդամների համար իրականացվել է դասընթաց՝ «Հասկացություն կոոպերատիվի մասին, կոոպերատիվի կարիքների գնահատում, տնտեսական օգուտները և կոոպերատիվի երկակի դերը» թեմաներով: Ծրագիրը ֆինանսավորվում է UMCOR կազմակերպության կողմից՝ «Աջակցություն Մեղրաշատ գյուղի զարգացմանը» ծրագրի շրջանակում:Ուսուցման ընթացքում ներկայացվել են կոոպերատիվ հասկացության սահմանումները, կոոպերատիվների և այլ կազմակերպությունների տարբերությունները, սխալ պատկերացումները կոոպերատիվի մասին, ինչպես նաև՝ ՀՀ-ում կոոպերատիվների գործունեության հաջողված օրինակներ: Ուսուցման երկրորդ մասում իրականացվել է կարիքների բացահայտում, ըստ որի կոոպերատիվի անդամները ներկայացրել են համայնքի՝ կոոպերատիվի համար անհրաժեշտ գործունեության տեսակները, որոնք ավելի լավ տնտեսական ազդեցություն կարող են ունենալ անհատ ֆերմերային տնտեսությունների համար:Ուսուցմանը մասնակցել են ընդհանուր թվով 12 մասնակից, որոնց տրամադրվել են տեղեկատվական գրքույկներ ներկայացված թեմաների վերաբերյալ: