Image

Վերջին տարիներին մեղուների անկման պատճառները, անհրաժեշտ միջոցառումները անկումը կանխելու համար

Շիրակի մարզի՝ մասնավորապես Մեղրաշեն համայնքի մեղվապահների կողմից ներկայացվել էր վերջին տարիներին մեղուների անկման հետ կապված իրենց մտահոգությունները և ցանկությունը «Շեն» ԲՀԿ օգնությամբ կազմակերպել և անցկացնել  ուսուցողական դասընթաց տվյալ  խնդրի վերաբերյալ: Շենի կողմից սեմինարը վարելու նպատակով հրավիրվեցին Դավիթ Ներսիսյանը՝ գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ, և փորձառու մեղվաբույծ Թովմաս Թովմասյանը: Դասընթացը բաղկացած է լինելու  4 հանդիպումներից:2020 թվականի օգոստոսի 30-ին Շիրակի մարզի շահառու Մեղրաշեն և Մեղրաշատ համայքների համար անցկացվեց առաջին դասընթացը ՝ «Վերջին տարիներին մեղուների անկման պատճառները, անհրաժեշտ միջոցառումները անկումը կանխելու համար» թեմայով:  Մեղրաշատում դասընթացին մասնակցեցին թվով  14 մեղվաբույծներ և Մեղրաշենում՝  16-ը: Սեմինարի ընթացքում դասընթացավարը խոսեց մեղուների զանգվածային անկման պատճառներից, ներկայացվեց հավանական պատճառները և ընդունված միջոցները, որոնք առաջարկվում է կիրառել մեղվաընտանիքների անկման ընթացքը դանդաղեցնելու վերաբերյալ: Մեղրաշենի և Մեղրաշատի մեղվապահները քաջատեղյակ էին խնդիրներին և ակտիվ մասնակցություն ունեցան քննարկմանը՝ իրենց հերթին ներկայացնելով մասնավոր փորձը և վերջին տարիների մեղվաընտանիքների անկման սեփական նկատառումները:Նախատեսվում է սեպտեմբեր ամսին ունենալ  երկու հանդիպում  և  ևս մեկը՝ հոկտեմբերին:

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել