Image

Հանդիպում օրգանական գյուղատնտեսության մասնագետի հետ

«Շեն» ԲՀԿ-ն շարունակում է օժանդակություն տրամադրել օրգանական արտադրությամբ զբաղվող ֆերմերներին: Շենը, համագործակցելով VISTAA կազմակերպության հետ, հրավիրել է օրգանական գյուղատնտեսության մասնագետ Ստեփան Մելքոնյանին: Մասնագետը ս/թ. մարտի 5-ին Արագածոտնի մարզի Լուսակն համայնքի «Ամուր կորիզ» կազմակերպության օրգանական այգիներում հանդիպեց «Շեն» ԲՀԿ գյուղատնտեսների, այգու պատասխանատուների և հետաքրքրված 15 այգեգործների հետ: Քննարկվեցին օրգանական այգիների արդյունավետ կառավարման, բույսերի պաշտպանության ժամանակակից միջոցների կիրառման խնդիրները: Դիտարկվեց ընթացող օրգանական կոմպոստով այգու պարարտացման գործընթացը: Փորձագետը ծանոթացավ այգում կիրառվող բույսերի պաշտպանության օրգանական միջոցներին և պարարտանյութերին:

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել