Image

Ագրոներդրանք ներկրողների, արտադրողների և վաճառողների հետ շահառու ֆերմերի և վաճառքի կետերի տարեկան հանդիպում

Պտղաբուծության ոլորտում չափազանց կարևոր դեր ունեն ագրոներդրանք մատակարարողները: Հստակ պետք է կարևորել այս օղակի դերը ոչ միայն նրա համար, որ այն ապահովում է ագրոներդրանքի հասանելիությունը գյուղմթերք արտադրողի համար, այլ նաև հնարավորություն է ստեղծվում վերջինիս տրամադրել մասնագիտական խորհրդատվություն`• բույսերի պաշտպանության, պարարտանյութերի և սերմերի,• գյուղտեխնիկայի և գործիքների,• ոռոգման համակարգերի,• կԿարկտապաշտպան ցանցերի,• օրգանիկ բուժանյութերի վերաբերյալ:Հաշվի առնելով այս ամենը՝ «Պտղաբուծության շուկայի զարգացում Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում» ծրագրի շրջանակում կազմակերպվում է ամենամյա հանդիպում:Մայիսի 26-ին Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերից թվով 16 մասնակից` մանրածախ վաճառքով զբաղվող կազմակերպությունների և ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներ, հանդիպեցին ագրոներդրանքի շուկայում մեծ դերակատարում ունեցող երեք կազմակերպությունների՝ Արտագրո, Հրաշք Այգի և «Սպեցմաշ» ՍՊԸ-ների հետ: Կազմակերպության ղեկավարներն ու աշխատակիցները ներկայացրեցին կազմակերպությունների գործունեության, ապրանքատեսականու, գնային քաղաքականության, մեծածախ վաճառքի դեպքում գործող զեղչերի, համագործակցության հնարավորությունների մասին:Տարեկան հանդիպման նպատակն է ստեղծել նոր կապեր և համագործակցության հնարավորություններ պտղաբուծության ոլորտով զբաղվող խոշոր ագրոներդրանք մատակարարող ընկերությունների և ծրագրային թիրախ մարզերի փոքր ագրոներդրանքի վաճառքով զբաղվող կազմակերպությունների միջև:Հայաստանում այս երեք խոշոր կազմակերպություններն ունեն երկարամյա գործունեության պատմություն, ինչպես նաև այսօր այս կազմակերպությունները հանդիսանում էն առաջատար ընկերություններ` վայելելով հաճախորդների վստահությունը, և երաշխավորված են գնված ապրանքների որակով և արդյունավետությամբ:Տարեկան հանդիպումը իրականացվում է «Պտղաբուծության շուկայի զարգացում Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում» ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է 2018 թվականին: Այն ֆինանսավորվում է Շվեյցարական HEKS-EPER կազմակերպության կողմից և իրականացվում է «Շեն» և «Սյունիք-Զարգացում» հասարակական կազմակերպությունների կողմից:

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել