ԱՄՔՈՐ Հայաստանի պատվիրակությունը Շիրակում
«ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ 2020 թվականին սկսեցինք «Աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը» ծրագիրը Շիրակի մարզի Մեղրաշատ և Մեղրաշեն գյուղերում։
Մեղրաշենի գյուղատնտեսական կոոպերատիվը հացահատիկի լայնածավալ արտադրություն է իրականացնելու։ Կոոպերատիվը, որտեղ ներգրավված են կանայք և տղամարդիկ, ժամանակակից սարքավորումների շնորհիվ ծառայություններ կմատուցի նաև հարևան գյուղերին։ Մինչդեռ Մեղրաշատի «Հյուսիսի պանիր» կոոպերատիվն ստեղծել են գյուղի ութ կանայք՝ չեչիլ պանիր արտադրելու համար: Մենք նրանց աջակցում ենք ոչ միայն սարքավորումների ձեռքբերման հարցում, որում նրանք նույնպես զգալի ներդրում են ունեցել, այլև արտադրական գործընթացների տեխնիկական ուսուցմամբ։
Նոյեմբերի 29-ին «ԱՄՔՈՐ Հայաստան»-ի պատվիրակությունն այցելեց այս երկու կոոպերատիվներ։ Մեղրաշատում հյուրերին հաճելիորեն զարմացրեցին կոոպերատիվի աշխատանքներում ընդգրկված երկու սփյուռքահայ կամավորները։ Արիել Ամարքարյանը և Թեյլոր Հոջը կոոպերատիվին օգնում են ոչ միայն կաթ հավաքելիս, այլև մասնակցում են չեչիլ պանրի արտադրությանը։
Պատվիրակության գնահատմամբ կոոպերատիվները մեծ աշխատանք են կատարել, սակայն կայունության անհրաժեշտ աստիճանի հասնելու համար անդամներից դեռ ջանքեր են պահանջվում։