
Գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնումը և հզորացումը բարելավված օրենսդրության և ժամանակակից տեխնոլոգաների կիրառությամբ
Մեկնարկել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնումը և հզորացումը բարելավված օրենսդրության և ժամանակակից տեխնոլոգաների կիրառությամբ» «Շեն» ԲՀԿ եռամյա ծրագիրը:
Ծրագրի նպատակը
Ծրագիրը հետապնդում է հետևյալ նպատակները.
Ծրագրի շահառու 25 գյուղերի փոքր ֆերմերների համար ագրո-էկոլոգիական հիմունքներով մրգի, բանջարեղենի և հացահատիկի աճեցումը դարձնել ավելի շահավետ,
Աջակցել կոոպերատիվներին, որպեսզի վերջինները կիրառեն գյուղատնտեսության նորարարական մոտեցումներ,
Աջակցել գյուղերին/կոոպերատիվներին զբաղվել անմշակ հողերի մշակությամբ և ստանալ եկամուտներ:
Ովքեր կարող են դիմել
Ծրագրին կարող են դիմել Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում գործող այն կոոպերատիվները կամ կոոպերատիվ գրանցելու ցանկություն ունեցող ակտիվ խմբերը, որոնք բավարարում են հետևյալ պահանջներին.
Կոոպերատիվը կամ ֆերմերների խումբը պետք է ունենա առնվազն 5 անդամ և զբաղվի գյուղատնտեսական առաջնային արտադրությամբ կամ վերամշակմամբ,
Խմբի անդամները պետք է լինեն փոքր կամ միջին ֆերմերներ: Յուրաքանչյուր անդամի կողմից մշակվող հողատարածքը չպետք է գերազանցի 5 հեկտարը: Խրախուսվում է դիմել կանանց խմբերին և երիտասարդ ֆերմերներին,
Կոոպերատիվի/խմբի անդամները պետք է դրսևորեն թիմում աշխատելու կարողություն (համատեղ գործունեություն և համատեղ որոշումների կայացում),
Կոոպերատիվի/ֆերմերների խմբի անդամները պետք է ձգտեն արտադրել միևնույն բարձրորակ արտադրանքը և պատրաստ լինեն վաճառել միասին,
Կոոպերատիվը/ֆերմերների խումբը պետք է ցանկություն ունենա զբաղվել անմշակ հողերի մշակությամբ,
Կոոպերատիվի/ֆերմերների խմբի անդամները պետք է շահագրգռված լինեն մասնակցել «Շեն» ԲՀԿ կողմից կազմակերպվող դասընթացներին, ստանալ տեխնիկական աջակցություն և խորհրդատվական ծառայություններ:
Ինչպես դիմել
Հետաքրքրված կոոպերատիվները/ֆերմերների խմբերը պետք է իրենց գրավոր դիմումները ուղարկեն «Շեն» ԲՀԿ info@shen.am հասցեին կամ «Շեն ԲՀԿ» մարզային գրասենյակներ՝ ներկայացնելով
կոոպերատիվի/խմբի պատմությունը,
անդամների ցանկը,
տեղեկություն կոոպերատիվի/խմբի գործունեության և անդամների գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ:
Առավելությունը կտրվի այն կոոպերատիվներին, որոնք նախկինում «Շեն» ԲՀԿ-ից աջակցություն չեն ստացել:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2023 թվականի մարտի 31-ը: