Image
Bazum

Բազումի ոռոգման համակարգի վերանորոգում

Սոցիալական զարգացում
|
Բազում, Լոռի

Փամբակ համայնքի Բազում բնակավայրում դեռևս ԽՍՀՄ ժամանակներից առկա է 2 ջրամբար յուրաքանչյուրը 400 տոննա ջրի տարողությամբ: Այն նախկինում նախատեսված է եղել խմելու ջրի համար, սակայն երբեք այդ նպատակով չի օգտագործվել, իսկ հիմա ջրամբարները գտնվում են անմխիթար վիճակում։ 

Ջրամբարներից մեկն ընդհանրապես չի գործում, իսկ մյուսը՝ վթարված լինելու պատճառով օգտագործվում է մասնակի, որի հետևանքով հնարավորություն չկա ջուրը ամբարելու և հնարավոր չէ իրականացնել արդյունավետ ջրի ռեսուրսի կառավարում։ 1800 բնակիչ ունեցող գյուղի ցանքատարածությունների մեծ մասը մնում է անջրդի։

Ջրամբարների վերանորոգումից բացի նախատեսվում է կառուցել մոտ 1200 մետր նոր խողովակաշար, որպեսզի ոռոգվեն անջրդի վարելահողերի մոտ 40 հետկարը։

Ջրամբարների վերանորոգումը և նոր խողովակաշարի կառուցումը հնարավորություն կտա արդյունավետ կառավարել ջրի պաշարները, ավելացնել կանաչ գոտիները, ցանքատարածությունը, նպաստել անասնաբուծության զարգացմանը՝ ունենալով խմոցներ։

Ծրագրի իրականացումը հնարավոր դարձավ ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի միջնորդությամբ պարոն Վարդան Ջերեանի կատարած առատաձեռն հանգանակության շնորհիվ։

Ծրագրի տևողություն
2023 - 2024
Հովանավոր
ԱՄՆ հայոց արևմտյան թեմ

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել