Image
Khnatsakh

Խմելու ջուր Խնածախին

Սոցիալական զարգացում
|
Խնածախ, Սյունիք

Տեղ համայնքի Խնածախ բնակավայրն ունի 550 բնակիչ, ովքեր ամեն օր բախվում են խմելու ջրի խնդրին։

Այս ծրագրի նպատակն է գործող փոքր ծավալների ջրավազանում ունենալ նոր ու հզոր ջրամղիչ պոմպ, որը հնարավորություն կտա օրվա ընթացքում մինչև 8 ժամ ակտիվ աշխատանքի դեպքում կուտակել անհրաժեշտ քանակությամբ ջուր, իսկ դրանից հետո ջուրը հասցնել գյուղի բնակիչներին, ինչպես նաև անցկացնել նոր՝ մինչև 450 մ երկարությամբ ջրագիծ՝ խուսափելով հնարավոր կորուստներից։

Ծրագրի իրականացման արդյունքում կունենանք ամբողջությամբ մաքուր և վայելուչ բնակավայր, որը մեծ հեռանկար ունի զբոսաշրջության զարգացման բնագավառում։ Ծրագրի կատարումն ունի նաև ռազմավարական մեծ նշանակություն։ Ինչո՞ւ, քանի որ վերականգնելով սահմանամերձ դարձած բնակավայրի ենթակառուցվածքները, մենք նպաստավոր պայմաններ ենք ստեղծել այստեղ ապրող ժողովրդի համար, որպեսզի նրանք չլքեն իրենց տները և շարունակեն ապրել ու արարել այս հողում՝ ուժեղ պահելով հայրենի սահմանները։

Ծրագրի տևողություն
2024 - 2024
Հովանավոր
Շեն Ֆրանսիա

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել