Image
Asparagus seedlings to Darbas Marketing Group

Ծնեբեկի սածիլներ Դարբասի մարկետինգային խմբին

Image
Asparagus seedlings to Darbas Marketing Group

2024 թվականին գերմանական Bread for the World (Հաց աշխարհին) կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնումը և հզորացումը բարելավված օրենսդրության և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Դարբաս բնակավայրում ստեղծվեց մարկետինգային խումբ։ Խումբը բաղկացած է հինգ հոգուց։ Խմբի անդամները տարբեր մասնագիտություններ ունեն, սակայն այժմ զբաղվում են նաև գյուղատնտեսությամբ։ Իսկ խմբի ղեկավարը՝ Ռոբերտ Խաչատրյանը, հենց գյուղատնտես է։ 

Image
Asparagus seedlings to Darbas Marketing Group
Image
Asparagus seedlings to Darbas Marketing Group

Դարբասի մարկետինգային խմբի յուրաքանչյուր մասնակից իրեն պատկանող 400 մ² տարածք՝ ընդհանուր առմամբ 1000 մ², տրամադրել է սածիլելու նպատակով։ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության գյուղատնտեսների դասընթացների, ինչպես նաև քննարկումների ու խմբի կարողությունների գնահատման արդյունքում որոշվեց այդ տարածքում տնկել ծնեբեկի սածիլներ։

Image
Asparagus seedlings to Darbas Marketing Group

Խմբի անդամներին տրամադրեցինք ծնեբեկի երեք տարեկան շուրջ 6200 սածիլ տնկելու համար։ Խմբի անդամները սածիլների ձեռք բերման մեջ ունեցան նաև իրենց ներդրումը։ Երեք տարեկան սածիլների ձեռքբերումը կարևոր էր նրանով, որ ծնեբեկը բերք է տալիս չորրորդ տարում, և այս պարագայում խմբի անդամներն արդեն հաջորդ տարի բերք կստանան։ Իսկ ճիշտ մշակման և խնամքի պարագայում երկու տարի անց այնքան բերք կստանան, որ կկարողանան նաև իրացում իրականացնել։ 

Մեր գյուղատնտեսները պարբերաբար կապի մեջ են խմբի հետ և փոխանցում են անհրաժեշտ տեսական ու գործնական գիտելիքներ ծնեբեկի մշակման ու խնամքի վերաբերյալ։ Մարկետինգային խմբի նպատակը ծնեբեկի ցանքատարածքների ընդլայնումն է և համատեղ վաճառքի կազմակերպումը։

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել