«Բազում-Վիտամին» գյուղատնտեսական կոոպերատիվի այցը սառնարանային տնտեսություններ
2024 թ.-ի օգոստոսի 30-ին գերմանական «Bread for the World» («Հաց աշխարհին») կազմակերպության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնումը և հզորացումը բարելավված օրենսդրության և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ» ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Բազում բնակավայրի նորաստեղծ «Բազում-Վիտամին» գյուղատնտեսական կոոպերատիվի անդամների համար կազմակերպվեց փոխայցելություն՝ փորձի փոխանակման նպատակով, Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Արևիկ գյուղում գտնվող Քաջիկ և Ավետիք Դավթյանների սառնարանային տնտեսությունները։
Քանի որ «Բազում-Վիտամին» գյուղատնտեսական կոոպերատիվի անդամներն իրենց տնտեսություններում զբաղվում են պտուղ-բանջարեղենի արտադրությամբ, միաժամանակ կատարում են պտուղ-բանջարեղենի մթերումներ համագյուղացիներից և մատակարարում վերամշակողներին, փոխայցելության ժանակ սառնարանային տնտեսությունների մասնագետները կոոպերատիվի անդամների հետ կիսվեցին գյուղատնտեսական մթերքների, մթերումների կազմակերպման, կարճաժամկետ պահպանության և վերամշակողներին մատակարարման իրենց փորձով։ Կոոպերատիվի անդամները այցելության ժամանակ եղան վերը նշված երկու սառնարանային տնտեսությունների սառեցման խցիկներում, տեսան արտահանման համար տեսակավորված, փաթեթավորված պտղի և խաղողի քանակությունները, ծանոթացան սառնարանի աշխատանքների կազմակերպման գործընթացին։
Փոխայցելության ավարտին բոլոր մասնակիցներին տրամադրեցինք «Շեն»-ի մասնագետների կողմից պատրաստված «Պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանություն» գրքույկը։