Դասընթաց Զորականի ֆերմերների համար
Դեկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի Զորական բնակավայրում անցկացվեց տեսական դասընթաց-խորհրդատվություն «Տնամերձ հողամասերում բարձրարժեք մշակաբույսերի մշակության տեխնոլոգիան» թեմայով։ Դասընթացն անցկացվում էր «Շեն» ԲՀԿ կողմից գերմանական Bread for the World (Հաց աշխարհին) կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող «Գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնումը և հզորացումը բարելավված օրենսդրության և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ» ծրագրի շրջանակում։
Դասընթացին մասնակցում էին Զորական բնակավայրի 9 ֆերմերներ՝ 6 տղամարդ և 3 կին: «Շեն» ԲՀԿ փորձագետը նրանց ներկայացրեց տնամերձ հողամասերում բարձրարժեք մշակաբույսերի մշակության և փոքր ջերմատների կառավարման առանաձնահատկությունները, որպես միավոր տարածքից բարձր եկամուտ ստանալու գրավական։
Ֆերմերները հետքրքրված էին թեմայով և բազմաթիվ հարցեր հնչեցրեցին։ Մեր փորձագետը բոլոր հարցերին հանգամանալից պատասխանեց, իսկ վերջում մասնակիցներին բաժանեց տեղեկտվական նյութեր հետագա օգտագործման համար։