Դասընթաց Ծովակի ֆերմերների համար
Դեկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Ծովակ բնակավայրում անցկացվեց տեսական դասընթաց-խորհրդատվություն «Բանջարեղենի մշակության առանձնահատկությունները ջերմատներում» թեմայով։
Դասընթացն անցկացվում էր «Շեն» ԲՀԿ կողմից գերմանական Bread for the World (Հաց աշխարհին) կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող «Գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնումը և հզորացումը բարելավված օրենսդրության և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ» ծրագրի շրջանակում։
Դասընթացին մասնակցում էին Ծովակ բնակավայրի 7 ֆերմերներ՝ 5 տղամարդ, 2 կին։ «Շեն» ԲՀԿ փորձագետը մասնակիցներին ներկայացրեց ջերմատների տեսակները, դրանց շահագործման առանձնահատկությունները, ջերմատներում բանջարեղենի մշակության տեխնոլոգիան և այլն։
Դասընթացն անցավ ակտիվ հարց ու պատասխանի ձևաչափով։ Ֆերմերների բոլոր հարցերին մեր փորձագետը սպառիչ պատասխաններ տվեց։ Դասընթացի վերջում բոլոր մասնակիցներին տրամադրեցինք թեմայի վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ և մասնագիտական գրականություն։