Շէն Ֆրանսիան Զորականի արցախցի ընտանիքների համար
2024 թվականին «Շէն Ֆրանսիա» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի Զորական բնակավայրում իրականացեցինք «Աջակցություն Արցախից տեղահանված ընտանիքներին» ծրագիրը։ Դրա շրջանակում կառուցեցինք հինգ ջերմատուն Արցախից տեղահանված կարիքավոր ընտանիքների համար ապրուստի միջոց ստեղծելու նպատակով։
Ջերմատների կառուցումն ավարտելուց հետո բոլոր շահառու ընտանիքներին տրամադրեցինք նաև անհրաժեշտ գյուղատնտեսական գործիքներ և տարբեր բույսերի սածիլներ ջերմատները գործարկելու համար: Մեր գյուղատնտեսները դասընթացների շարք անցկացրեցին արցախցի ընտանիքների համար և անհրաժեշտ գիտելիքներ փոխանցեցին աճեցվող յուրաքանչյուր մշակաբույսի, դրա մշակման ու հիվանդությունների առանձնահատկությունների վերաբերյալ։
2025 թվականի մայիսին հայաստան կատարած այցի շրջանակում «Շէն Ֆրանսիա»-յի պատվիրակությունն այցելեց նաև Զորական, որտեղ Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղից տեղահանված Գրիշա Գրիգորյանի՝ յոթ հոգուց բաղկացած ընտանիքն արդեն ստացել էր առաջին բերքը։ Պատվիրակության անդամները սիրով դարձան այս բերքի առաջին գնորդները: