Image
Workshop in Spitak

Ագրոանտառաբուծության աշխատաժողով Սպիտակի պետական քոլեջում

Image
Workshop in Spitak

Հոկտեմբերի 20-ին «Շեն» ԲՀԿ-ն ագրոանտառաբուծության վերաբերյալ առաջին աշխատաժողովն անցկացրեց Սպիտակի պետական քոլեջի ուսանողների համար։ Գերմանական Bread for the World («Հաց աշխարհին») կազմակերպության ֆինանսավորմամբ «Շեն» ԲՀԿ կողմից իրականացվող «Գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնումը և հզորացումը բարելավված օրենսդրության և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ» ծրագրի՝ կարողությունների զարգացման և կրթական ռեսուրսներ տրամադրելու բաղադրիչի շրջանակում այս աշխատաժողովը կարևոր քայլ էր։

Image
Workshop in Spitak

Երկժամյա աշխատաժողովի ընթացքում ուսանողներն ու դասախոսները ծանոթացան ագրոանտառտնտեսության համակարգերին մասնակցային գործողությունների միջոցով, որոնք իրենցից ներկայացնում էին փոքր խմբերով քննարկումներ որոշակի ագրոէկոհամակարգ (մոնոմշակույթներ, խոտհարքներ, անտառային արոտավայրեր, նրբանցքային մշակաբույսեր և այլն) պատկերող նկարի շուրջ։ 

Image
Workshop in Spitak

Երկրորդ գործողության ընթացքում յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր եզրակացությունները՝ ագրոէկոհամակարգի համար պահանջվող կամ դրա կողմից ապահովվող ներդրումների կամ արդյունքների, ինչպես նաև էկոլոգիական փոխազդեցությունների/էկոհամակարգային ծառայությունների և համակարգի կենսաբազմազանության հարստության վերաբերյալ։

Image
Workshop in Spitak

Աշխատաժողովի վերջին մասում ամփոփեցինք ագրոանտառտնտեսության համակարգերի հիմնական բնութագրերը։ Որպեսզի մասնակիցները հստակ պատկերացում կազմեին, աշխատաժողովն ավարտեցինք մեկ այլ առաջադրանով, որի ժամանակ խմբերը գյուղատնտեսական այլ էկոհամակարգերի նկարներով պետք է եզրակացնեին արդյոք դրանք ագրոանտառտնտեսական համակարգեր են, թե ոչ: 

Այս մասնակցային մոտեցումը շատ օգտակար էր: Նախ, որովհետև այն ուսանողներին հնարավորություն տվեց ակտիվորեն ուսումնասիրել ագրոանտառաբուծությունը՝ հիմնվելով իրենց գյուղատնտեսական գիտելիքների վրա։ Երկրորդ, գաղափարների փոխանակումը և գիտելիքի հակադրումը գիտելիքի բացերի դեմ լավ միջոց է քննադատական մտածողություն զարգացնելու և նոր հասկացություններ ընդունելու համար։ Վերջապես, սա լավ հնարավորություն էր ուսանողների համար՝ զարգացնելու հանրային խոսքի իրենց հմտությունները, քանի որ դասախոսների կարծիքով՝ նրանք հազվադեպ են ունենում նման հնարավորություն։ Արդյունքը «բառերի ամպն» էր, որն ուսանողներն ու դասախոսներն ստեղծեցին՝ պատասխանելով հետևյալ հարցին. «Ինչպե՞ս մեկ բառով կսահմանեք ագրոանտառաբուծությունը»։

Ագրոանտառաբուծության հանդեպ ուսանողների և դասախոսների ցուցաբերած հետաքրքրությունը մեծ ակնկալիքներ է առաջացնում Սպիտակի պետական քոլեջի հետ հետագա համագործակցության համար։ Հայաստանում ագրոանտառաբուծության ապագան կարող է երաշխավորված լինել, եթե կրթական հաստատությունները ներգրավվեն ագրոանտառաբուծության փորձագետների և խորհրդատվական մասնագետների պատրաստման և վերապատրաստման գործում։

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել