Օրգանական գյուղատնտեսության արտաքին շուկայի զարգացման գծով փորձագետների այցելությունն Արմավիրի և Լոռու մարզեր
Նոյեմբերի 9-ին «Շեն» ԲՀԿ փորձագետների ուղեկցությամբ Գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության կողմից միջնորդավորված օրգանական գյուղատնտեսության արտաքին շուկայի զարգացման գծով փորձագետներ Ալմութ Շուլթայսը և Միլադա Կասարջյանն այցելեցին Արմավիրի մարզ․ Շենիկ համայնքի «Ծիրանի Այգի» ՍՊԸ, «Լուկաշին» կոոպերատիվ և «Սան Չիրս» ԱՁ։
«Ծիրանի Այգի» ՍՊԸ-ում խորհրդատուները հանդիպեցին այգու պատասխանատուին, ծանոթացան կատարվող աշխատանքներին, կիրառվող բույսերի պաշտպանության միջոցառումներին և կատարեցին դիտարկումներ: «Լուկաշին» կոոպերատիվի օրգանական հավաստագիր ունեցող չորանոցում կոոպերատիվի նախագահ Վ. Դավթյանը ներկայացրեց կոոպերատիվի գործունեությունը և պատասխանեց խորհրդատուներին հետաքրքրող հարցերին։ «Սան Չիրս» ԱՁ նորարական չրագործական տնտեսության սեփականատեր Արթուր Մկրտչյանը ծանոթացրեց տնտեսության գործունեությանը։ Հատկապես հետաքրքրական էր այն տեղեկությունը, որ չրագործը որոշել է առաջիկայում անցնել օրգանական չրի արտադրության։
Նոյեմբերի 10-ին մեր փորձագետները Ալմութ Շուլթայսին և Միլադա Կասարջյանին ուղեկցեցին նաև Լոռու մարզ։ Լեռնապատ համայնքի օրգանական մեղվաբուծությամբ զբաղվող՝ Ս. Մխիթարյանի, Հ. Սիմոնյանի և Հ. Մայիլյանի տնտեսություններում ծանոթացան իրականացվող աշխատանքներին և սպառիչ պատասխաններ ստացան իրենց հետաքրքրող հարցերին:
Հավաքված տեղեկությունների և դիտարկումների հիման վրա, փորձագետները պատրաստվում են նպաստել տեղական արտադրանքի արտահանմանը հատկապես եվրոպական շուկա: