Image
Round table

Հայաստանի անտառային դաշինքի առաջին կլոր սեղանը

Image
Round Table_FAA

Դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել Հայաստանի անտառային դաշինքի կազմակերպած առաջին կլոր սեղանը, որի թեման նոր անտառտնկման տարածքների քարտեզագրումն էր: Քննարկման շուրջ հավաքվել էին անտառային ոլորտում ներգրավված տարբեր դերակատարներ՝ ոլորտային նախարարությունների, հասարակական կազմակերպությունների, գիտական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Image
Round Table_FAA

Կլոր սեղան-քննարկման համակարգող Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը, ողջունելով մասնակիցներին, նշել է Հայաստանի անտառային դաշինքի չորս առաջնահերթ ուղղությունները, որոնք են․ 

  1. անտառապատման համար հողատարածքների հատկացում, 
  2. բնական անտառների պահպանություն ու վերականգնում,
  3. խորհրդային տարիներին տնկված անտառների պահպանություն,
  4. վայրի տարածքների հրդեհներ։
Image
Round Table_FAA

Քննարկման ընթացքում ներկաներն ընդգծել են, որ անտառների վերականգնումը պետության համար ռազմավարական նշանակություն ունի։ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Հայաստանում անտառատնկման տարածքների քարտեզագրման, արոտավայրերի համար պիտանի տարածքների ընտրման աշխատանքներին։ 

Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն իր ելույթում նշել է, որ համադրելով առկա տեղեկատվությունը և միավորելով ջանքերը, հնարավոր կլինի ոլորտում իրական բարեփոխումներ ունենալ։ 

Image
Round Table_FAA

«Անտառտնկման համար պոտենցիալ տարածքների նախանշմանը պետք է հաջորդի այդ վայրերում մասնագիտական խմբի կողմից ինչպես դաշտային, այնպես էլ մի շարք այլ ուսումնասիրությունների իրականացումը։»,- ասել է Կիրակոսյանը։ 

Կլոր սեղան-քննարկման ընթացքում մասնակիցները համաձայնել են դիմել կառավարությանը ստեղծելու աշխատանքային խումբ անտառապատման համար նախատեսված նոր տարածքների հայտնաբերման և քարտեզագրման նպատակով: Առաջարկվել է, որ կառավարության կողմից դրական արձագանքի դեպքում խմբում  ներգրավվեն տարբեր գերատեսչությունների, հասարակական ոլորտի ներկայացուցիչներ, անտառագետներ, փորձագետներ և այլ մասնագետներ։

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել