![Lernavan irrigation](/sites/default/files/styles/794x265/public/2023-04/News_Lernavan_Cover%20Photo%201.png?itok=aD0lUGDZ)
Գործարկվեց Լեռնավանի ոռոգման համակարգը
![Lernavan irrigation](/sites/default/files/styles/news_thumb_320x240/public/2023-04/Lernavan_Irrigation.png?itok=ppq9yh23)
![Lernavan irrigation](/sites/default/files/styles/news_thumb_320x240/public/2023-04/Lernavan_Irrigation%20%285%29.png?itok=DdXnQCdD)
Լոռու մարզի Սպիտակի խոշորացված համայնքի 1655 բնակիչ ունեցող Լեռնավան գյուղը գտնվում է Փամբակի լեռնաշղթայի հյուսիս-արևմտյան մասում ընկած փոքրիկ հովտում: Գյուղի 425 տնտեսությունները հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ:
Կառավարության սուբվենցիոն ծրագրին մասնակցելու համար 2022թ. Սպիտակի խոշորացված համայնքը ներկայացրել էր նաև Լեռնավանի ոռոգման ջրագծի նորոգման հայտը: Նոր ջրագծի կառուցումը ոռոգման ջուրը հասանելի կդարձներ բնակավայրի 62 հա վարելահողերի համար: Սուբվենցիոն ծրագիրը, սակայն, կարող էր հաստատվել համայնքի կողմից ֆինանսական լուրջ մասնակցության դեպքում միայն: Համաֆինանսավորման նպատակով ՄԱԿ-ի ՄԱԶԾ/ԳԷՀ ծրագիրը հատկացրել էր 16.593.709 ՀՀ դրամ, որը բավարար չէր ապահովելու պահանջված համայնքային ներդրումը:
![Lernavan irrigation](/sites/default/files/styles/news_thumb_320x240/public/2023-04/Lernavan_Irrigation%20%282%29.png?itok=fhuiIy0Z)
![Lernavan irrigation](/sites/default/files/styles/news_thumb_320x240/public/2023-04/Lernavan_Irrigation%20%284%29.png?itok=YN-vi3xq)
«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության ռազմավարական գործընկեր կանադական «Յալկեզեան» հիմնադրամը՝ Սպիտակ խոշորացված համայնքի խնդրանքով ստանձնեց ծրագրի համաֆիանանսավորումը: Պետությունը ծրագրի իրականացման համար հատկացրեց 75․516․000 ՀՀ դրամ, «Լեռնավան» ԿՔՇՆ հիմնադրամը` 16․593․709 ՀՀ դրամ, իսկ պակասող 15․770․291 ՀՀ դրամը ներդրվեց «Յալկեզեան» հիմնադրամի կողմից: Ծրագրին իրենց մասնակցությունը բերեցին նաև Սպիտակի խոշորացված համայնքը և Լեռնավանի բնակչությունը:
Ոռոգման համակարգը համայնքի բնակիչների, Սպիտակ համայնքի ղեկավարի և «Շեն» ԲՀԿ մարզային պատասխանատուի ներկայությամբ հաջողությամբ գործարկվեց մարտի 16-ին: