Image
Joe Yalkezian_Shirak Marz

Ջո Յալկեզեանի այցը Շիրակի մարզ

Image
Joe Yalkezian_Shirak Marz

Մայիսի 22-ին «Յալկեզեան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ջո Յալկեզեանը «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելեց Շիրակի մարզ։ Այցելության նպատակը Անի և Ախուրյան խոշորացված համայնքների Սառնաղբյուր և Գետք բնակավայրերում հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերի մշտադիտարկումն էր։

Image
Joe Yalkezian_Shirak Marz
Սառնաղբյուրի մանկապարտեզ

Սառնաղբյուր բնակավայրը Անի խոշորացված հանայնքում աչքի է ընկնում բնակիչների աշխատասիրությամբ, համախմբվածությամբ, ակտիվ երիտասարդներով, ինչպես նաև աշխատելու և իրենց գյուղը շենացնելու մեծ ցանկությամբ։ «Սառնաղբյուր մանկապարտեզ» ՊՈԱԿ-ն ունի 92 սան, ովքեր համապատասխանաբար հաճախում են չորս տարիքային խմբեր։ Տնօրենի՝ Էսթեր Արշակյանի հավաստիացմամբ սաների և խմբերի քանակն աճելու միտում ունի՝ հաշվի առնելով ծնելիության թվի աճը համայնքում։

Image
Joe Yalkezian_Shirak Marz

Մանկապարտեզի հետ մեր համագործակցությունն սկսվել է դեռևս 2022 թվականին, երբ «Յալկեզեան» հիմնադրամի հովանավորությամբ և Անի խոշորացված համայնքի համաֆինանսավորմամբ հնարավոր դարձավ վերանորոգել մանկապարտեզի երկու խմբասենյակ, երկու ննջասենյակ, երկու սանհանգույց և մարզադահլիճը։ Հիմնադրամի աջակցությամբ ընդհանուր առմամբ վերանորոգվել է մանկապարտեզի այս տիպային շենքի տարածքից 340 մ²։

Image
Joe Yalkezian_Shirak Marz
Գետքի դպրոցի մարզադահլիճ

Ախուրյան խոշորացված համայնքի Գետքի բնակավայրի՝ գեներալ-մայոր Ա․ Թ․ Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցում վերանորոգվել և վերազինվել է մարզադահլիճը։ «Յալկեզեան» հիմնադրամի հովանավորությամբ և Ախուրյան խոշորացված համայնքի համաֆինանսավորմամբ հնարավոր դարձավ այս կարևոր ծրագրի իրագործումը։ Կարևորությունը կայանում էր նրանում, որ դպրոցը Գետք բնակավայրի միակ կրթօջախն է, որտեղ վերջերս բացվել է նաև նախադպրոցական դասարան։

Image
Joe Yalkezian_Shirak Marz

Երեխաների ոգևորությունը, ժպիտները և ջերմ ընդունելությունը կասկած չթողեցին, որ լուսավոր և հարմարավետ մարզադահլիճը կդառնա մարմնամարզության դասերի և արտադպրոցական պարապմունքներ անցկացնելու գրավիչ վայր։ Դրա ապացույցն էր հենց այցի ընթացքում չնախատեսված շախմատային մրցումը Ջո Յալկեզեանի և դպրոցի սաների միջև։ Քիչ էր մնում մրցակցային ոգին պարտադրեր սեփական օրակարգը։

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել