Կլիմայի և աղետների ռիսկերի մասնակցային գնահատում Շենավանում
Դեկտեմբերի դեկտեմբերի 2-ին և 9-ին Լոռու մարզի Սպիտակ խոշորացված համայնքի Շենավան բնակավայրում իրականացրեցինք կլիմայի և աղետների ռիսկերի մասնակցային գնահատում (PACDR)
Գնահատման մեթոդաբանությունը համատեղ մշակել էին շվեյցարական HEKS-EPER և գերմանական Brot für die Welt (Հաց Աշխարհին) կազմակերպությունները։ PACDR-ը գործիք է, որով կլիմայի և աղետների ռիսկերն ինտեգրվում են համայնքային պլանավորման և զարգացման գործընթացներում։ Այն կարող է համայնքներին օգնել բացահայտելու տեղական կլիմայական և աղետների ռիսկերը և ամրապնդելու այդ ռիսկերով պայմանավորված մարտահրավերներին արձագանքելու կարողությունները:
Գնահատման երկօրյա մասնակցեցին մարզային իշխանությունների և Սպիտակ համայնքի ներկայացուցիչներ, Շենավանի վարչական ղեկավարը, գյուղի բնակիչները և տարածքում ակտիվ ՀԿ-ները։ Աշխատաժողովի ավարտին շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցությամբ մշակվեց գործողությունների պլանը։ Մասնակիցները քննարկեցին դրա իրագործման հնարավորությունները և առանձին դերակատարների կողմից հանձնառությունների ստանձնումը։