Image
HEKS-EPER visit to Gegharkunik and Tavush

HEKS-EPER-ի ներկայացուցիչների այցը Գեղարքունիք

Image
HEKS-EPER visit to Gegharkunik and Tavush

«Լեռնային Ղարաբաղից փախստականների մարդասիրական աջակցություն և ներառում» ծրագրի շրջանակներում շվեյցարական HEKS-EPER կազմակերպության ներկայացուցիչներն այցելեցին «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրերի շահառուներին։ Ծրագրերն իրականացվում են SCLR (Socio-Economic Community Led Recovery) մեթոդաբանության կիրառությամբ:

Image
HEKS-EPER visit to Gegharkunik and Tavush
Սոցիալական զարգացման ծրագրեր

Հյուրերն այցելեցին Սևանի արվեստի դպրոց և Գավառի քաղաքային գրադարան, որոնք ծրագրի շրջանակում համալրվել են կահույքով և գույքով։ Այնուհետև, շարժվեցին դեպի Մարտունու մարզադպրոցը, որը մասնակի վերանորոգվել է և տեղադրվել է ջեռուցման նոր համակարգ։ 

Տնտեսական զարգացման ծրագրեր
Image
HEKS-EPER visit to Gegharkunik and Tavush

SCLR-ի մեր տնտեսական ծրագրերը նպատակ ունեն հնարավորություններ ստեղծել բռնի տեղահանված ընտանիքների համար՝ օգնելով նրանց կենսամիջոցներ ստեղծել և ինտեգրվել համայնքային կյանքին: Այցի ընթացքում HEKS-EPER-ի ներկայացուցիչները այցելեցին ծրագրի շահառուների կողմից ծրագրի աջակցությամբ նախաձեռնած՝ Արծվանիստ գյուղի կարի արհեստանոցը, Գանձակ գյուղի մետաղամշակման արտադրամասը և Վանևան գյուղի անասնաֆերման։

Ծրագրի ազդեցությունը

Հայաստանի Գեղարքունիքի և Տավուշի մարզերում ընդհանուր առմամբ իրականացվում է 8 սոցիալական և 32 տնտեսական ծրագիր՝ HEKS-EPER-ի աջակցության շնորհիվ։ Վերջինիս ներկայացուցիչները ոգևորված էին տեսնելու այս նախաձեռնությունների դրական ազդեցությունը շահառու համայնքների վրա:

«Լեռնային Ղարաբաղի փախստականների մարդասիրական օգնություն և ներգրավում» ծրագիրը ֆինանսավորվում է  HEKS-EPER կազմակերպության կողմից և իրականացվում է «Շեն» ԲՀԿ-ի կողմից, ՀԲԸՄ-ի և «Սյունիք-Զարգացում» Համայնքային ՀԿ-ի հետ համատեղ։

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել