Image
FAA 3rd Round Table_Cover Photo

Հայաստանի անտառային դաշինքի 3-րդ կլոր սեղանը

Image
FAA 3rd Round Table

Նոյեմբերի 20-ին, տեղի ունեցավ Հայաստանի անտառային դաշինքի Հայաստանի անտառների վերաբերյալ 3-րդ կլոր սեղան քննարկումը, որին մասնակցել են ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև՝ ոլորտում գործունեություն իրականացնող կառույցների ներկայացուցիչներ, ինչպիսիք են՝ Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակը, ԵՄ պատվիրակությունը, Բնության համաշխարհային հիմնադրամը, Վերականգնման վարկային հաստատությունը (KfW), Ավստրիական զարգացման գործակալությունը, ԳՄԲՀ-ն, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը և այլոք։ Հայաստանի անտառային դաշինքը 2022թ․-ին հիմնադրել են «Էյ Թի Փի» (ATP) բարեգործական հիմնադրամը, «Իմ անտառ Հայաստան» ՀԿ և «Շեն» ԲՀԿ, իսկ հետագայում միացել է նաև «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամը (FPWC)։ 

Image
FAA 3rd Round Table

Դաշինքի նպատակն է համախմբել ուժերն անտառների ստեղծման, վերականգնման և դրանց պահպանման գործում, ինչպես նաև՝ աջակցել պետական կառավարման մարմիններին։ Վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը հանդիպման ընթացքում նշեց, որ Անտառային դաշինքը կարևորագույն դեր ունի։ «Բացի կոլեկտիվ հանդիպումները, մենք նաև առանձին հանդիպումներ ենք ունենում, որպեսզի փորձենք օրհասական հարցերին լուծում տանք։ Ես նաև այցելել եմ դաշինքի անդամ կազմակերպությունների կենտրոններ, ծանոթացել եմ կատարված աշխատանքներին և բավականին ոգևորված եմ, քանի որ լայնամասշտաբ և կարևորագույն աշխատանք է կատարվել, որպեսզի մենք պետական մակարդակով սահմանված նշաձողին փորձենք հասնել»,- մանրամասնեց նա։

Image
FAA 3rd Round Table

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը դաշինքի և նախարարության ջանքերի համատեղումը բարձր գնահատեց՝ նշելով, որ այս համագործակցությունն անմիջական ազդեցություն է ունենալու Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելու գործում։ Նախարար Սիմիդյանը պարտավորությունների կատարման տեմպերը գնահատեց ոչ գոհացնող, սակայն հույս հայտնեց, որ այսօրվա քննարկման արդյունքում բոլորի կարողությունները կուղղվեն Հայաստանում անտառների պատման և վերականգման տեմպերը ցանկալի աստիճանին հասցնելու համար։

Image
FAA 3rd Round Table

«FPWC» ծրագրերի տնօրեն Սոնա Քալանթարյանը ներկայացրեց դաշինքի կողմից իրականացված «Անտառային լանդշաֆտի վերականգնման նախաձեռնութայսյունների ներկա վիճակը Հայաստանում» հետազոտության արդյունքները, որով առանձնացվել են ոլորտի առջև ծառացած գլխավոր մարտահրավերները, ինչպիսիք են՝ ոռոգումը, միջատների և հիվանդությունների առկայությունը, երաշտը, հրդեհները, եղանակային արտակարգ պայմանները, տեղադիրքը, հողի որակն ու կրծողները, ինչպես նաև՝ ջերմատների կառավար ման խնդիրները։ Ս․ Քալանթարյանը նշեց, - «Մեր հերթական կլոր սեղանը պլանավորելիս նապատակ կար հասկանալու, թե ինչ ծրագրեր են իրականացվում Հայաստանում անտառավերականգնման ոլորտում և ունենալ ընդհանրական պատկեր։ Սա մեզ նաև հնարավորություն կտա քննարկելու, թե ինչն է պակասում այս ոլորտում, որպեսզի նաև կարողանանք ավելի օգտակար լինել ազգային նպատակներին հասնելու գործում»։

«FPWC» տնօրեն Ռուբեն Խաչատրյանը ներկայացրեց մեթոդը, որով հիմնադրամն աճենում է տնկիները՝ թիրախային տնկման հայեցակարգ (TPC)։ Դրանք աճեցվում են վայրի սերմերից, որոնք էլ հետագայում վերադառնում են վայրի բնություն՝ նպաստելով ոչ միայն անտառվերականգնման գործընթացին, այլև կեր դառնալով վայրի կենդանիների համար։ 

Image
FAA 3rd Round Table

«Շեն» ԲՀԿ վարչության նախագահ Հայկ Մինասյանի խոսքերով «ՇԵՆ»-ը որդեգրել է նոր ոտեցում․ ոչ թե ուղղակի անտառների վերականգնում, այլ ագրո-անտառաբուծություն։ Նրա խոսքերով, - «Ֆերմերները պատրաստ չեն մասնակցել համայնքային տարածքների վրա ծառատունկի և սպասել 30 տարի ինչ-որ արդյունք ստանալու համար։ Մենք այլ լուծում առաջարկեցինք․ համայանքային հողերի վրա տնկելով անտառ միարժամանակ հնարավորություն ընձեռել զբաղվել գյուղատնտեսությամբ, ինչի շնորհիվ մարդիկ կարող են եկամուտ ակնկալել»։

Image
FAA 3rd Round Table

«Էյ թի փի» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Առուստամյանն իր խոսքում նշեց, որ իրենք ունեն 3 հիմնական ուղղվածություն․ հանրային տարածքների կանաչապատում, բնահպահպանական կրթություն և անտառապատում, ինչն արդեն 17 տարի է իրականացվում է 21 համայնքներում ՀՀ 4 մարզերում՝ Լոռու, Շիրակ, Կոտայք, Գեղարքունիկ։ «Ունենք 4 տնկարան տարբեր մարզերում, տարբեր կլիմայական գոտիներում՝ ապահովելով տվյալ տարածքի համապատասխան տնկիներով։ Դրանցից մեկը գրեթե 10 հա տարածք է զբաղեցնում և հիմնվել է 2005թ․ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում: Բացի այդ, տնկիներ աճեցվում են 113 տնամերձ տնկարաններում։ ATP-ն տրամադրում է սերմեր, կտրոններ, խորհուրդատվություն և հետո ձեռք է բերում այդ ծառերը թե՛ հանրային կանաչապատման, թե՝ անտառապատման համար, ինչի շնորհիվ տարեկան մոտ 400 աշխատատեղ է ստեղծվում և մինչ օրս տնկվել է մոտ 8.8 մլն ծառ։ Այս տարի անտառտնկման տարեկան ծավալը գրեթե եռապատկվել է հասնելով 800,000-ի, իսկ արդեն մյուս տարի նախատեսվում է տնկել 1 մլն ծառ»,- ասաց նա։

Image
FAA 3rd Round Table

«Իմ անտառ Հայաստան» ՀԿ հիմնադիր տնօրեն Անտրէ Գումուշճեանը ընդգծեց հերթական հանդիպման կարևորությունը՝ ջանքերի միավորման տեսանկյունից։ Վերջինս հատուկ անդրադարձավ միմյանց նկատմամբ բաց լինելու և թափանցիկության անհրաժեշտության, ինչպես նաև՝ հաջողությունների կողքին նաև խոընդոտների և մարտահրավերների բարձրաձայնման մասին։ «Անտառվերականգնման պրոցեսում շատ կարևոր է աշխատել նաև որակի բերալավման ուղղությամբ, և միայն քանակի ապահովմամբ պետք չէ բավարարվել»,- ասաց նա։

Պետական անտառային հողերը կառավարող «Հայանտառ» ՊՈԱԿ-ը այս տարի պլանավորել ու արդեն ավարտին է հասցնում շուրջ 256 հա անտառապատման աշխատանքները։ Վերջին 5 տարում ՊՈԱԿ-ը շուրջ 1007 հա տարածքի անտառպատման աշխատանք է իրականացրել։ ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը ևս բարձր է գնահատել անտառային դաշինքի գործառույթը՝ ընդգծելով, որ բոլորը նպատակը մեկն է՝ ունենալ անտառածածկ տարածքների աճ։

Image
FAA 3rd Round Table

Հայաստանի անտառային դաշինքի մասին․

Դաշինքի նպատակն է առաջ մղել անտառների պահպանման, վերականգնման և անտառապատման խնդիրները։

Հայաստանի անտառային դաշինքի 4 առաջնահերթություններն են՝

  • Անտառապատման համար հողատարածքների հատկացում,

  • Բնական անտառների պահպանություն ու վերականգնում,

  • Խորհրդային տարիներին տնկված անտառների պահպանություն,

  • Վայրի տարածքների հրդեհներ։

Հայաստանի անտառային դաշինքը հանդես է գալիս հօգուտ անտառների պաշտպանության ու կայուն կառավարման և միաժամանակ նպատակ ունի աջակցել Հայաստանի կառավարությանը՝ առկա անտառների պահպանման և նոր անտառների ստեղծման հետ կապված լուծումներ գտնելու ուղղությամբ։ Դաշինքի ներկայացուցիչները հատուկ անդրադարձ են կատարում մարդկության համար անտառների կենսական կարևոր դերին, այդ թվում՝ կլիմայի կարգավորման, ջրամատակարարման, հողերի էրոզիայի կանխման, կենսաբազմազանության պահպանության, մաքուր օդի պաշարների, ածխաթթու գազի կլանման և այլնի առումով:

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել