Մայակովսկի գյուղի ոռոգման համակարգի վերակառուցման բաց մրցույթ
ԾՐԱԳՐԻ ԾԱԾԿԱԳԻՐԸ` Մ-Կ1
Հայտարարության ամսաթիվը՝ 15.04.2026 թ.
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը՝ 24.04.2026 թ., ժամը 16:00
Հարցերը ներկայացնելու վերջնաժամկետը՝ 20.04.2026 թ., ժամը 16:00
Էլեկտրոնային փոստի հասցեն՝ info@shen.am
Գրասենյակի հասցեն՝ ՀՀ, ք․Երևան, 0001, Նալբանդյան 110
Հեռախոս՝ +374 10 567 031, +374 60 499 010
«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղի ոռոգման համակարգի վերակառուցման» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Կոկա-Կոլա հիմնադրամի և Աբովյանի համայնքապետարանի կողմից:
Սույն ծրագրի շրջանակներում «Շեն» ԲՀԿ-ն հրավիրում է շահագրգիռ կազմակերպություններին ներկայացնել գնային հայտեր «Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղի ոռոգման համակարգի վերակառուցում» ծրագրի շինարարական աշխատանքների իրականացման համար:
Մրցույթին մասնակցելու հրավերը տրամադրվում է էլեկտրոնային ձևով: Հայտի դիմումը (ամբողջական փաթեթով) պետք ներկայացվի «Շեն» ԲՀԿ-ի գլխավոր գրասենյակ վերը նշված վերջնաժամկետներում:
«Շեն» ԲՀԿ-ն նախատեսում է շնորհել հաստատուն գնով պայմանագիր հաղթող մասնակցի հետ:
Սույն հայտարարությունը չի պարտավորեցնում «Շեն» ԲՀԿ-ին պայմանագիր կնքել կամ փոխհատուցել հայտի ներկայացման հետ կապված Ձեր կողմից կատարած ծախսերը:
Հարցերը կարող են ուղարկվել գրավոր՝ վերը նշված էլեկտրոնային փոստի հասցեով, ոչ ուշ, քան 20.04.2026 թ., ժամ 16:00, նախքան նախամրցութային հանդիպումը, կամ բարձրացվեն նախամրցութային հանդիպման ընթացքում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ԹԱՐՄԱՑՈՒՄ․ 20․04․2026թ․
«Շեն» ԲՀԿ կողմից «Tender.am» և «shen.am» կայքերում 15.04.2026թ. հրապարակված Բաց մրցույթի հրավերի փաթեթի`
- 1-հայտարարություն փաստաթղթի տվյալների աղյուսակը այսուհետ փոփոխվում է և դառնում հետևյալ խմբագրությամբ.
«Հայտարարության ամսաթիվը` 15.04.2026 թ.
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը` 27.04.2026 թ., ժամը 16:00
Հարցերը ներկայացնելու վերջնաժամկետը` 20.04.2026 թ., ժամը 16:00
Էլեկտրոնային փոստի հասցեն` info@shen.am
Գրասենյակի հասցեն` Երևան, 0001, Նալբանդյան 110
Հեռախոս` 010 567 031, 060 499 010»
- 2-Հայտերի ներկայացման ուղեցույց փաստաթղթի 2․8 կետը այսուհետ փոփոխվում է և դառնում հետևյալ խմբագրությամբ.
«2․8 Պատվիրատու կազմակերպությունը պետք է ստանա հայտը ոչ ուշ, քան մրցութային հայտարարությամբ սահմանված վերջնաժամկետը՝ 27 ապրիլի 2026թ., Երևանի ժամանակով ժամը 16:00, առձեռն կամ սուրհանդակային ծառայության միջոցով: Սահմանված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն ընդունվի:»
Մրցութային հրավերի մյուս բոլոր դրույթները մնում են անփոփոխ։