Image

Պտղատու այգիների վաղ գարնանային էտի և մշակության գործնական դասընթաց

«Սյունիք-Զարգացում» ՀԿ և «Շեն» ԲՀԿ կողմից իրականացվող «Պտղաբուծության շուկայի զարգացում Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակներում փետրվարի 25-ին «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի փորձացուցադրական այգիներում տեղի ունեցավ պտղատու այգիների վաղ գարնանային  էտի և մշակության գործնական դասընթաց։ Սեմինար-դասընթացի ընթացքում «Շեն» ԲՀԿ-ի գյուղատնտես խորհրդատուն շահառու 16 ֆերմերների ներկայացրեց տարբեր պտղատու ծառատեսակների էտի առանձնահատկությունները,   այգիների բուժման, պարարտացման, ինչպես նաև` վնասատուների դեմ պայքարի հիմնական միջոցառումները։

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել