Image

Խաղողի այգիների վաղ գարնանային էտի և մշակության գործնական դասընթաց

«Սյունիք-Զարգացում» ՀԿ և «Շեն» ԲՀԿ կողմից իրականացվող «Պտղաբուծության շուկայի զարգացում Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակներում մարտի  3-ին «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի փորձացուցադրական այգիներում տեղի ունեցավ խաղողի այգիների վաղ գարնանային  էտի և մշակության գործնական դասընթաց։ Սեմինար-դասընթացի ընթացքում «Շեն» ԲՀԿ-ի գյուղատնտես խորհրդատուն շահառու 17 ֆերմերների ներկայացրեց տարբեր սորտիերի խաղողի վազերի ձևավորման և  էտի առանձնահատկությունները,   այգիների բուժման, պարարտացման, ինչպես նաև՝ վնասատուների դեմ պայքարի հիմնական միջոցառումները։ Մասնակիցներին ներկայացվեց նաև ձմռան ցուրտ օրերի ազդեցությունը վազերի վրա:

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել