Image
Summer Camp

«Վերադարձ դեպի բնություն» ամառային ճամբար

Image
Summer Camp

Ավանդույթը չխախտելով` հուլիսի 10-ին «Վերադարձ դեպի բնություն» ծրագրի շրջանակներում գործող մանկական բարեգործական ճամբարը կրկին իր հյուրընկալ դռները բացեց Շիրակի մարզի անապահով ընտանիքների 8-13 տարեկան 50 երեխաների համար: Ճամբարը գտնվում է Շիրակի մարզի գեղատեսիլ Արփի լճին հարակից Եղնաջուր գյուղում։ Ամեն տարի երեխաներին այստեղ հյուրընկալում ենք 8-10 օրով` երեք հերթափոխով։

Ճաբմարականներն էքսկուրսիաների միջոցով բացահայտում են Եղնաջուր գյուղը՝  համանուն գետակով, պատմական Վիշապաքար կոթողով, ՀԷԿ-երով։ Երեխաներն այցելում են նաև «Արփի լիճ» ազգային պարկը, որտեղ էլ ծանոթանում են տարածքին բնորոշ և կարմիր գրքում գրանցված բուսական ու կենդանական աշխարհին, ծանոթանում դրանց պահպանմանն ու պաշտպանությանը նպաստող գործողություններին: Այս ամենին զուգահեռ ճամբարականների համար կազմակերպվում են բազմաբնույթ մրցութային խաղեր:

Image
Summer Camp

Ճամբարի շրջանակներում երեխաներն անցնում են առաջին բուժօգնության, երգի, պարի, ձիավարժության, մեր սահմանապահների կողմից իրականացվող ռազմագիտության, ինչպես նաև հոգևոր դասեր։ Իսկ գյուղում գտնվող ս. Սարգիս մատուռում Ամասիայի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանայի ձեռամբ կատարվում է երեխաների սուրբ մկրտության արարողակարգ:

Յուրաքանչյուր հերթափոխի ավարտին կազմակերպում ենք հրաժեշտի երեկոյ, որի ընթացքում բոլոր ճամբարականները հաճելի ժամանակ են անցկացնում ճամբարի խարույկի շուրջ: Երեխաները միշտ ճամբարից հեռանում են դրական լիցքերով և անմոռանալի հիշողություններով։

Վերջում նշենք, որ ճամբարի մասնակիցներն ամբողջ Շիրակի մարզից են ընտրվում։ Ընտրությունը կատարվում է Շիրակի մարզի հայ առաքելական եղեղեցու կողմից՝ առաջնահերթությունը տալով մարզի անապահով և ծնողազուրկ ընտանիքների   երեխաներին:
 

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել