Image
Balak Visit GIZ and EU4Sevan

ԳՄՀԸ պատվիրակության այցը Բալաք

Image
Balak Visit GIZ and EU4Sevan

Հուլիսի 7-ին Գերմանական միջազգային զարգացման գործակալության (ԳՄՀԸ/GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը և «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանության» (EU4Sevan) ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելն այցելեցին Սիսիան համայնքի Բալաք բնակավայր։ 

Image
Balak Visit GIZ and EU4Sevan

Այցելության ընթացքում ԳՄՀԸ աջակցությամբ իրականացվող «Կերարտադրության ցուցադրական համայնք. բնական կերհանդակների բարելավում և չմշակվող վարելահողերի վերականգնում» ծրագրի շրջանակներում հանդիպում ունեցան «Բալաքի արոտօգտագործողների» կոոպերատիվի անդամների հետ և ծանոթացան սերմերի զտման արտադրամասի վերանորոգման աշխատանքներին։

Մադլեն Ռաուշենբերգերն ու Քրիստիան Հենշելը դիտարկեցին նաև «Շեն» ԲՀԿ-ի մասնագետների առաջարկած տեխնոլոգիաներով մշակված ցանքատարածությունները: 

Image
Balak Visit GIZ and EU4Sevan

Կոոպերատիվի անդամները կրկին շեշտեցին ծրագրի կարևորությունը առվույտի, կորնգանի և գարու տեղական սորտերի մշակության, սերմարտադրության, կերային բազայի ստեղծման, արոտավայրերի վրա ճնշումների նվազեցման, ինչպես նաև անասնապահությունից լրացուցիչ եկամուտներ ստանալու տեսանկյունից։

Դրական այս բոլոր կողմերի հետ մեկտեղ, ծրագիրը տարիներ շարունակ չօգտագործվող վարելահողերի արդյունավետ մշակության հնարավորություն է ստեղծել։ Արդյունքում կարելի է կանխել դրանց դեգրադացիան, նպաստել որակական հատկանիշների բարելավմանը և բերրիության բարձրացմանը։

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել